«Հաղորդություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
== «Հաղորդություն» բառի ստուգաբանությունը ==
«Հաղորդություն» բառը ստուգաբանվում է որպես է հաղորդ լինել, մասնակցություն, կցորդություն, հաղորդակցություն, միացում: Հոգևոր առումով այն խորհուրդն է քրիստոնյաների` Քրիստոսի մարմնին ու արյանը հաղորդ դառնալու, ճաշակելու: Խոսրով Անձևացին «Պատարագի մեկնություն» աշխատության մեջ բնորոշում է Հաղորդությունը որպես Քրիստոսի կցորդությունը մարդկանց և մարդկանց կցորդությունը Քրիստոսին: Ներսես Լամբրոնացին գրում է. «Հաղորդություն անվանումը ցույց է տալիս, որ բազմության զանազանությունը սրանով [Հաղորդությամբ] դեպի մեկ անձնավորության [Քրիստոս] է գալիս»<ref>Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի, Հատոր երկրորդ, Վենետիկ, 1837, էջ 9-10, Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 525</ref>:
 
== Հաղորդության խորհրդի աստվածաշնչական հիմքը ==