«Աստծո ասպազենք 2։ Կոնդոր գործողությունը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ միջլեզվ հղումներ
Տող 42.
Ջեքիին այնուհետև բարոն Բենոնը կանչում է [[Մադրիդ]] ([[Իսպանիա]]), որպեսզի նրան նոր առաջադրանք տա: Ջեքին Մադրիդում ծանոթանում է Մամոկայի հետ, որը հուշանվեր արձանիկներ էր վաճառում: Դրանցի հետո Ջեքին գնում է Բենոնի առանձնատուն: Ջեքին պետք է ուղևորվի [[Սահարա]], որպեսզի այնտեղ գտնի թաքցրված ոսկիները: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական սպա Հանս ֆոն Կատերլինգը 18 զինվորների հետ 240 տոննա ոսկի է թաքցնում Սահարա Անաատում: Դրանից հետո նրանք անհայտ կորում են: ՄԱԿ-ի խնդրանքով այս գործով պետք է զբաղվի մի նեյտրալ կողմ: Դրա համար էլ գործն առաջարկում են Ջեքիին: Ջեքիին պետք է օգնի աֆրիկական աշխարահագրության էքսպերտ Ադան ([[Քերոլ 'Դո Դո' Չեն]]): Բացի այդ Ջեքիին խոստանում են նաև գտած ոսկիների 1 %-ը, կամ շուրջ 2.4 տոննա ոսկի:
 
Ջեքին ենթադրում է, որ կկարողանա գանձերի հետ կապված անձանցից մեկի որևէ ժառանգի գտնել և արդյունքում չի սխալվում: Նա սողորսկում է ժառանգի տուն, որը երիտասարդ գերմանուհի էր` Էլզան: Ջեքի դեռ նրան ահավոր թանկ գնով վաճառել էր ՄամոկայիՄոմոկայի արձանիկներից մեկը: Որտեղից որտեղ տուն են մտնում նաև երկու արաբ ավազակներ, որոնք հարձակվում են Էլզայի վրա: Ջեքիին ոչինչ չէր մնում, քան պայքարի մտնել ավազակների հետ, որոնք աղջկանից պահանջում էին ոսկիների գտնվելու վայրի քարտեզը: Էլզային փրկելուց հետո Ջեքին գնում է բանալիներ վերանորոգողի մոտ և այնտեղ պարզում է, որ իր ձեռքին հատուկ բանալի կա: Նա ունի մեկուսիչ շերտեր և ըստ երևույթին, բացի դուռ բացելուց նաև նախատեսված է հոսանք անջատելու համար: Ըստ ղեկավարության որոշման Ջեքի և Ադայի առաքելությանը միանում է նաև Էլզան: Նա կարող է կարևոր մանրամասներ իմանալ, որն անհրաժեշտ կլինի Ջեքիին:
 
Ջեքին երկու աղջիկների հետ հանգրվանում է անապատից քիչ հեռու գտնվող մի հոթելում: Բայց հենց այդ նույն երեկոյան ինչ-որ մարդիկ Ադայի և Էլզայի սենյակը տակնուվրա են արել: Իսկ մի քիչ էլ անց արդեն գերմանացի ավազակներն են հարձակվում Ադայի վրա և նրանից պահանջում են գանձերի պահեստարանի բանալին: Ջեքին ժամանակին է վրա հասնում և սկսում է պայքարել ավազակների հետ: Իսկ Էլզան փորձում է օգնել Ջեքիին և արդյուքնում ինքն էլ է հայտնվում ավազակների ձեռքում: Սակայն Ջեքին նկատում է, որ լուսամուտի հետևում նաև արաբ ավազակներն են և գերմանացիներին ասում է, որ իրենք օգնող ուժեր ունեն: Արդյունքում գերմանացիք հարձակվում են արաբների վրա, իսկ Ջեքին, Ադան և Էլզան դուրս են պրծնում նրանց ճանկերից: Հոթելի տերը ավտոմատ է վաճառում Էլզային, իսկ վերջինս սկսում է աջ ու ձախ կրակել: ԱրդյուքնումԴրա հետևանքով հյուրանոցից բան չի մնում, իսկ ավազակներն էլ հանգիստ են թողնում աղջիկներին և Ջեքիին:
 
Արկածախնդիրներն այնուհետև ուղևորվում են [[Սահարա]] և ճանապարհին հանդիպում են Մոմոկոյին: Երեկոյան արաբ ավազակները հարձակվում են Ջեքիի ճամբարի վրա և Ադային ու Էլզային առևանգում են: Ջեքիին փորձում են սպանել, բայց Ջեքին Մոմոմոկոյի կարիճը գցում է իր վրա և ձևացնում է, որ վերջինս խայթել է իրեն: Ավազակները թողնում են, որ Ջեքին իր մահով մահանա: Մոմոկոն որոշում է օգնել Ջեքիին, որպեսզի առևանգված աղջիկներին փրկեն: Վերջիններիս աճուրդ վաճառքի են հանել և վաճառում էին որպես սեռական ստրուկների: Ջեքին ձևացնում է, որ ինքը գնորդ է և ահագին մեծ քանակով անասուններ է խոստանում նրանց դիմաց: Ջեքին փորձում է հնարավորինս երկարացնել այս աճուրդը, մինչև վարորդական հմտություններին այնքան էլ չտիրապետող Մոմոկոն կվարի Ջեքիի մեքենան և արդյունքում կքանդի ավազակների վրանները: Մոմոմոկոն կարողանում է իր վրա դրված առաքելությունը գլխի բերել, բայց ավազակախմբի ճամբարում մեծ իրարանցում է սկսվում և Ջեքին ստիպված է լինում մի քանի ավազակի հետ մարտնչել: Հարմար պահ գտնելով նա Էլզային և Ադային վերցնելով նստում է մեքենան և հեռանում:
 
== Դերերում ==