«Մարգարիտա Սարգսյան»–ի խմբագրումների տարբերություն

ազատամարտիկ
Content deleted Content added
Նոր էջ «'''ՍԱՐԳՍՅԱՆ Մարգարիտա Վարդանի''' – ազատամարտիկ, նշանառու, Ադրբեջանի հրաձգության և Ստեփանակերտ...»:
(Տարբերություն չկա)

17:39, 7 Մայիսի 2013-ի տարբերակ

ՍԱՐԳՍՅԱՆ Մարգարիտա Վարդանի – ազատամարտիկ, նշանառու, Ադրբեջանի հրաձգության և Ստեփանակերտի շախմատի առաջնությունների չեմպիոնուհի:

Ծնվել է 1960թ. նախկին ԼՂԻՄՀացի գյուղում (ներկայումս՝ ԼՂՀ Մարտունու շրջանում) փետրվարի 13-ին: Ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտը (1981): 1981-1990-ին աշխատել է Ստեփանակերտի «Ղարմետաքս» կոմբինատում:

Արցախյան ազատամարտի սկզբից զինվորագրվել է տեղի կամավորական ջոկատին: 1992-1993-ին մասնակցել է Շուշվա, Բերձորի, Մարտակերտի, Ակնայի (նախկին Աղդամ), Հադրութի, նախկին Կուբաթլուի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

1993թ. օգոստոսի 28-ին զորաջոկատը նախկին Կուբաթլուի շրջանի հյուսիսարևելյան մասում՝ Ամուտեղ գյուղի (նախկինում՝ Բաշարաթ, ներկայումս՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում) մատույցներում, մարտի է բռնվել թվով գերակշռող թշնամու ջոկատի հետ: Ոչնչացնելով թշնամու բազմաթիվ զինվորներ, նշանառուներ և տանկեր և ի վերջո հայտնվելով թշնամու կողմից շրջափակման մեջ՝ Մարգարիտան պայթեցրել է նռնակը՝ սպանելով թշնամու 7 զինվոր և խուսափելով գերությունից:

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: