«Վանի թագավորության սեպագիր արձանագրություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ուրարտական սեպագիր արձանագրությունները''' թվագրվում են Ն.Ք. IX-VIդդ. : Մինչև Իշպուինի (Ն.Ք. 825-810) ա...»:
(Տարբերություն չկա)

07:53, 6 Մայիսի 2013-ի տարբերակ

Ուրարտական սեպագիր արձանագրությունները թվագրվում են Ն.Ք. IX-VIդդ. : Մինչև Իշպուինի (Ն.Ք. 825-810) արքան արձանագրությունները գրված են նոր ասուրերեն լեզվով, իսկ Իշպուինիից սկսած հիմնականում ուրարտերեն: Երկլեզվյա ՟ ուրարտերեն-ասուրերեն արձանագրությունները 2 հատ են , իսկ քվազի երկլեզվյաները 1-2 հատ : Արձանագրությունների ընդհանուր քանակը մոտ 600 է , որոնցից մի մասը կամ կրկնություն է , կամ կազմված է ընդհամենը մի քանի բառից : Ուրարտական արձանագրություններն ունեն կաղապարային բնույթ , առկա բառապաշարը չի գերազանցում 300-ը , որոնցից 200-250-ի իմաստն է քիչ թէ շատ հասկանալի : Սեպագիր նշանները վերցված են նոր ասուրական սեպագրերից , կան մի քանի զուտ ուրարտերենին բնորոշ սեպանշաններ :

Ուսումնասիրության պատմությունը

Արձանագրությունների մասին առաջին տեղեկությունները հայտնի են Մովսես Խորենացու "Հայոց Պատմություն" գրքից , որտեղ պատմահայրը դրանք վերագրում է Ասորեստանի թագուհի Շամիրամին: 1827թ. Վան եկած ֆրանսիական-ասիական ընկերության անդամ Ֆ.Շուլցը ընդօրինակում է մոտ 40 արձանագրություն՟ որով հիմք է դնում Վանի սեպագիր արձանագրությունների ուսումնասիրմանը : Ուսումնասիրման սկզբնական շրջանում կարծիքները արձանագրությունների լեզվի վերաբերյալ իրարամերժ էին. Ա.Մորտմանը համարում էր հայերենը իսկ Լ.դե Ռոբերը այն համարում էր սեմական լեզու: XIX դ. վերջում նշանավոր ասուրագետներ Ս.Գյուրարը և Ա.Սեյսը ցույց են տալիս, որ արձանագրությունները գրված են ասուրական սեպագրերով, որոնք այդ ժամանակ արդեն բավական ժամանակ ուսումնուսիրվում էին : Պարզվում է, որ հայտնաբերված արձանագրություններում առկա տեքսետերի մի մասը գրված է ասուրերենով, իսկ մեծամասնությունը մի անծանոթ լեզվով: 1900թ. Հ.Սանդալջյանը փորձում է իր ժամանակ հայտնի ուրատերեն տեքստերը կարդալ հայերենով: Այս տեսակետը մերժում են Սեյսը և Աճառյանը և ուրարտերենը սկսում են համարել մի առանձին անհայտ ծագման լեզու, որ ոչ-մի կապ չունի հայերենի հետ: Հետագայում առաջանում մի նոր տեսակետ, ոստ որի, ուրարտերենը և խուռիերենը ցեղակից լեզուներ են: Այդ տեսակետը պաշտպանում էին Ի.Դյակոնովը և Մ.Խաչիկյանը : Ռ. Իշխանյանը ուրարտերենը անվանում էր նոր խուռիերեն, քանի որ Վանի Թագավորության ժամանակ խուռիերենը արդեն մեռած լեզու էր: Հ.Սանդալջյանից հետո հայերեն և ուրարտերեն լեզուների ընդհանրությունների առընչությամբ զբաղվել են Գ.Ղափանցյանը , Հ.Աճառյանը , Գ.Ջահուկյանը , Ն.Հարությունյանը , Մ.Իսրայելյանը , Ի.Դյակոնովը , Հ.Կարագյոզյանը և այլ անվանի գիտնականներ: Արդի ուրարտեգետների , մասնավորապես Ս. Այվազյանի ուսումնասիրությունները ցույց են տալիս , որ ուրատերենի հասկանալի բառապաշարում առկա բառարմատների 65%-ը և բառակազմական ածանցների 85-90%-ը ընդհանուր են հին հայերենի հետ: Այս ամենը թայլ է տալիս պնդել, որ աւրարտերենը վաղընջական հայերենն է:

Օգտագործված Գրականության Ցանկ

  1. Ս.Այվազյան "Վանի Թագավորության Սեպագիր Արձանագրությունները I" - Երևան 2003
  2. Ս.Այվազյան "Վանի Թագավորության Սեպագիր Արձանագրությունները II" - Երևան 2006
  3. S.Ayvazyan "Urartian-Armenian Lexicon and Historical Grammar" - Yerevan 2011