«Կաթնագեղձեր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 820 բայտ ,  8 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(ավելացվեց Կատեգորիա:Մարդու անատոմիա ՀոթՔաթ գործիքով)
[[Պատկեր:Breast anatomy normal scheme.png|thumb|240px|right|1 — [[կրծքավանդակի առաջային պատ]]; 2 — [[կրծքային մկաններ]]; 3 — [[կաթնագեղձի բլթակ]]; 4 — [[պտուկ]]; 5 — [[արեոլա]]; 6 — [[կաթնատար ծորան]]; 7 — [[ճարպային հյուսվածք]]; 8 — [[մաշկ]]]]
Կաթնագեղձերը կամ կրծքագեղձերը ([[Լատիներեն|լատ]]. ''glandula mammaria կամ mamma'') իրենց ծագումով ձևափոխված մաշկային [[Քրտնագեղձեր|քրտնագեղձեր]] են: Սակայն ֆունկցոնալ նշանակությամբ դասվում են [[Իգական |իգական]] ռեպրոդուկտիվ համակարգին, քանի որ ապահովում են երեխայի բնական սնուցումը անմիջապես ծննդից հետո, երբ դադարում է նրա կողմից նյութերի ընդունումը [[Ընկերք|ընկերքային]] արյան միջոցով:
 
Կաթնագեղձերը կամ կրծքագեղձերը ([[Լատիներեն|լատ]].` ''glandula mammaria կամ mamma'') իրենց ծագումով ձևափոխված մաշկային [[Քրտնագեղձեր|քրտնագեղձեր]] են: Սակայն ֆունկցոնալ նշանակությամբ դասվում են [[Իգական |իգական]] ռեպրոդուկտիվ համակարգին, քանի որ ապահովում են երեխայի բնական սնուցումը անմիջապես ծննդից հետո, երբ դադարում է նրա կողմից նյութերի ընդունումը [[Ընկերք|ընկերքային]] արյան միջոցով:
== Զարգացումը ==
 
== Զարգացումը ==
Պտղի կաթնագեղձերը հիմնադրվում են 8–10 սմ երկարությամբ մարմնի երկայնքով ձգվող էպիդերմիայի երկու երկայնակի խտրոցների տեսքով («կաթնային գծեր»): Այդ հաստացումներից ներքև՝ մեզենքիայի մեջ, ներաճում են [[Էպիթելային հյուսվածք|էպիթելային]] ձգաններ՝ սկզբում խիտ, ապա դիստալ ծայրերում ճյուղավորված կաթնագեղձերի սաղմեր: Արական օրգանիզմում կաթնագեղձերը մնում են ինֆանտիլ ոջղ կյանքի ընթացքում:
 
== Կառուցվածքը ==
[[Պատկեր:Female nipple profile.jpg|200px|մինի|աջից|Կրծքագեղձի պտուկը և պիգմենտացիայի ենթարկված մաշկը պրուկի շուրջ` արեոլան]]
 
Կաթնագեղձերը զույգ սիմետրիկ օրգաններ են: Տեղակայված են կրծքավանդակի առաջնային պատի կրծոսկրի երկու կողմերում: Վերին սահմանը 3-րդ [[Կողեր|կողն]] է, միջին սահմանը կրծոսկրի եզրը, ստորին սահմանը 7-րդ կողն է: Իսկ առաջնային սահմանը միչև 7-րդ կողն է, իսկ առաջնային սահմանը մինչև անութային: Կաթնագեղձը կենտրոնական մասում առաջացնում է պտուկը, որի վրա կա 12-15 կաթնածորան: Պտուկը և պտուկի շուրջը պիգմենտավորված է ([[արեոլա]]), որը ավելի է մգանում հղիության և կաթնարտադրության ժամանակ: Սեռահասուն կնոջ մոտ յուրաքանչյուր կաթնագեղձ բաղկացած է 15–20 առանձին գեղձիկներից՝ բաժանված փուխր [[Շարակցական հյուսվածք|շարակցական]] և ճարպային հյուսվածքների ենթաշերտերով: Կաթնածորանները սկիզբ են առնում բլթակներից, և գալիս են բլթի շուրջը կազմում են ծորանները: Յուրաքանչյուր ծորան բացվում է պտուկի գագաթում: Լակտացիաի ժամանակ ծորանները լայնանում են և կաթ են կուտակում իրենց մեջ: Ունեն կծկվելու հատկություն:
Հղիության երկրորդ կեսում գեղձային բջիջները սկսում են արտադրել սեկրետ և ծննդաբերելուց ոչ շատ առաջ սկսվում է խիժի (colostrum) արտազատումը: Լիարժեք կաթի ինտենսիվ արտադրությունը սկսվում է երեխայի ծնվելու առաջին օրերին:
 
 
== Կաթ ==
[[Պատկեր:Cassatt Mary Maternite 1890.jpg|200px|մինի|աջից|Երեխային կրծքով կերակրող մայրը]]
Կաթ բարդ ջրային էմուլսիա է, որի կազմի մեջ մտնում են ճարպի կաթիլներ (կաթի տրիգլիցերիդ, ինչպես նաև տրիգլիցերիդների նախորդները հանդիսացող ճարպաթթուներ), սպիտակուցներ (կազեին, լակտոգլոբուլին և լակտոալբումին), ածխաջրեր (այդ թվում կաթի համար սպեցիֆիկ դիսախարիդներ – լակտոզա կամ կաթնաշաքար), աղեր և ջուր: Այդպիսի բազմաբաղադրիչ գեղձազատուկի արտադրման հնարավորությունը ենթադրում է գեղձային բջիջների ուլտրակառուցվածքների բարդացում: Լակտոցիտների մեջ լավ է զարգացած հատիկավոր և ոչ հատիկավոր էնդոպլազմատիկ ցանցը, որը կազմված է խողովակիկներից և ցիստերներից: Լակտացիաներում լավ զարգացած Գոլջիի համալիրում ավարտվում է կազեինի գոյացումը ու խտացումը, ինչպես նաև լակտոզայի սինթեզը, որին նպաստում է հատուկ ֆերմենտի՝ լակտոսինթետազայի առկայությունը: Բացի այդ լակտոցիտներում հայտնաբերվում են միկրոտուբուլներ և միկրոֆիլամենտներ, հատկապես ցիտոպլազմայի ապիկալ մասերում: Ենթադրվում է, որ միկրոտուբուլները օժանդակում են սեկրետոր պրոցեսների տեղափոխումը դեպի լակտոցիտի ապիկալ եզրը:
Կաթի սինթեզված բաղադրամասերի արտադրման ժամանակ մեծ չափերի հասած ճարպային կաթիլները տեղաշարժվում են դեպի ապիկալ թաղանթ և շրջապատելով նրան՝ ներքաշում են դեպի լակտոցիտի եզր: Էքստրուզիայի ընթացքում ճարպային կաթիլը ապիկալ թաղանթի՝ նրան շրջապատող մասի հետ բացվում է և ընկնում խոռոչ: Ալվեոլի խոռոչում ճարպի կաթիլը տրոհվելով փոխակերպվում է էմուլսիայի, որին ավելանում են կազեին, լակտազա և աղ, այսինքն ձևավորվում է կաթ, որով լցվում է ալվեոլի խոռոչը: Ալվեոլի դատարկվելուն և կաթի անցմանը կաթնային ուղիներ՝ նպաստում են աստղաձև միոէպիթելային բջիջների կծկումը:
 
== Տարիքային փոփոխությունները ==
 
Սեռական հասունացման շրջանում աղջիկների մոտ սկսվում է կաթնագեղձերի ինտենսիվ զարգացումը: Ճյուղավորված գեղձային խողովակներից տարբերակվում են սեկրետոր բաժինները՝ ալվեոլներ կամ ացինուսներ: Սեռական ցիկլի ընթացքում սեկրետոր ակտիվությունը բարձրանում է օվուլյացիայի շրջանում և նվազում դաշտանի ժամանակ:
Օվարիալ հորմոնների գոյացման ավարտից հետո՝ կլիմակտերիկ շրջանի սկսվելուց կամ ավարտից հետո, կաթնագեղձը ենթարկվում է ինվոլյուցիայի:
 
== Կաթնագեղձերի ֆունկցիայի կարգավորումը ==
 
Օնտոգենեզում կաթնագեղձի սաղմերը սկսում են ինտենսիվ զարգանալ սեռական հասունացման սկսվելուց հետո, երբ էստրոգենների աճի զգալի ավելացման արդյունքում սահմանվում են դաշտանային ցիկլերը, և ակտիվորեն զարգանում են իգական սեռական երկրորդային հատկանիշները: Սակայն կաթնագեղձերը լրիվ զարգացման և վերջնական տարբերակման հասնում են միայն հղիության ժամանակ: Արգանդի էնդոմետրիումի մեջ սաղմի ինպլանտացիայի պահից կաթնագեղձերի բլթակներում աճում են ալվեոլային ուղիներ, որոնց ծայրերում ձևավորված են ալվեոլներ: Հղիության երկրորդ շրջանում ալվեոլներում սկսվում է խիժի գեղձազատումը: Լիարժեք կաթի արտադրումը սկսվում է երեխայի ծննդի առաջին օրերին:
Գործող կաթնագեղձերի գործունեության կարգավորումը իրականացվում է երկու հիմնական հորմոններով՝ ադենոհիպոֆիզար պրոլակտինով (լակտոտրոպ հորմոն)և դոֆամինով:
 
== Հղումներ ==
 
* [http://www.ysmu.am/am/academic-departments2-arm/2011-07-12-05-25-51/475-department-of-histology ԵՊԲՀ Հյուսվածաբանության ամբիոն]