«Հաղորդություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 64 interwiki links, now provided by Wikidata on d:q66086 (translate me)
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Bishop Sebouh Chouldjian giving communion to a child.jpg|thumb|հաղորդության հայկական եկեղեցիում]]
'''Հաղորդություն''' ({{lang-el|ευχαριστία}} — գոհություն), Քրիստոնեական Եկեղեցու խորհուրդներից մեկը, որ հիմնականում կատարվում է [[Պատարագ]]ի արարողության ընթացքում:
 
Տող 7.
== Հաղորդության խորհրդի աստվածաշնչական հիմքը ==
 
Ըստ Ավետարանների Հաղորդության խորհուրդը սահմանվել է Հիսուս Քրիստոսի կողմից: Որպես Խորհրդի հաստատման վկայություններ ընդունվում են Համատես Ավետարաններում ներկայացված Վերջին ընթրիքի` Պասեքի ժամանակ Քրիստոսի խոսքերը. [[Պատկեր:Հաղորդության խորհուրդ.jpg|thumb|left]]
 
* «Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»։ Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար» (Մատթ. 26:26-28)։
Տող 23.
 
Որպես վաղ քրիստոնեական եկեղեցի` Հայ Առաքելական սուրբ եկեղեցին անխախտելիորեն պահպանել է Հաղորդության խորհրդի` Քրիստոսի և առաքյալների կողմից մատուցած աստվածաբանությունը` որոշակի զարգացում տալով ծեսին: Սուրբ Հաղորդությունը պատրաստվում է օծված հոգևորականի ձեռքով Սուրբ Պատարագի ժամանակ` ուղեկցվելով ծածուկ աղոթքներով ու հավատացյալների օրհներգություններով: Արդյունքում Աստվածային միջնորդությամբ` Սուրբ Հոգին «Որդի Աստուծոյ» շարականի ժամանակ աներևութապես հանգչում է սկիհի` բաժակի մեջ տեղակայված գինու և հացի մեջ` '''փոխակերպելով''' հացն ու գինին Քրիստոսի Մարմնի և Արյան:
[[Պատկեր:Patarag skih.jpg|thumb|left|150 px|հաղորդության գավաթ]]
[[Պատկեր:Patarag skih.jpg|thumb|left]] [[Պատկեր:Բաղարջ հացը.tif|thumb|right]]Խորհրդաբանորեն Աստծո Միածինը պատարագվում` զոհաբերվում է Սուրբ Սեղանի վրա` ի քավություն և ի թողություն մեր մեղքերի: Խաչի վրա զոհաբերվելով Քրիստոս դադարեցնում էր Հին ուխտի` մարդկանց մեղքերի քավության համար մատուցվող կենդանիների արյամբ զոհաբերությունները և դրա փոխարեն տալիս էր Նոր Ուխտի Մարմինը և Արյունը, որը առավել էր քան կենդանական ու մարդկային բոլոր զոհերը (Եբր. 9:14, 12:24): Սակայն քանի որ Քրիստոսի մահը մեկ անգամ եղավ և Նրա Մարմինն ու Արիւնը մեկ անգամ մատուցվեց Գողգոթայում որպես հավիտենական պատարագ, Եկեղեցին, պատրաստելով Հաղորդության Սեղանը, շարունակաբար իրացնում և իրագործում է այդ հավիտենական պատարագը այստեղ՝ աշխարհում։ Քրիստոսը խաչի վրայ իր մահով փրկեց մարդկությանը, հաշտեցրեց Աստծո հետ և դարձրեց հավիտենական կյանքի ժառանգորդ։ Պատարագի խորհրդակատարման ժամանակ, ամեն անգամ դարձյալ Քրիստոս Իրեն է մատուցում, սակայն արդեն քահանայի օգնությամբ՝ անարյուն և խորհրդավոր ձևով՝ հացի և գինու միջոցով<ref>Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 86, Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 525-526</ref>։
 
Հաղորդության ճաշակմամբ քրիստոնայն հաղորդակցվում է Աստծուն: «Ադամի մարմնով մենք մարդ ենք լինում եւ դառնում մարդու որդի, մինչդեռ Քրիստոսի մարմնով լինում ենք Քրիստոս եւ Աստուծոյ որդի։ Մարմնով Ադամից ենք՝ երկրից, շնչաւոր, մինչդեռ Քրիստոսի Մարմնով լինում ենք երկնային, հոգեւոր։ Ադամի մարմնով ժամանակաւոր ենք, մահկանացու, մինչդեռ Քրիստոսի մարմնով՝ անմահ եւ յաւիտեան»,- ասում է [[Գրիգոր Տաթևացի]]ն<ref>Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 85-86</ref>։ Բացի Աստծո հետ հաղորդակցությունից ու միացումից, այս խորհուրդը նաև միավորում է մարդկանց` նույն մարմնից ճաշակող քրիստոնյաներին: Սրբագործված հացի ու գինու միջոցով ճաշակողների հոգու մեջ է իջնում Աստված, և զորացնում նրանց, ներշնչում, կենդանացնում և բարձրացնում անկյալ մարդուն։ Գերբնական աստվածությունը, մտնելով ժամանակավորի մեջ, Իր կյանքից նոր կյանք է տալիս հաղորդվողին։ Հաղորդության խորհրդի մատուցմամբ տեսանելի և անտեսանելի, զինվորյալ և հաղթանակած եկեղեցիները մեկ են լինում՝ կազմելով միություն։
«Հաղորդութեան խորհուրդը մարդկանց Աստծու հետ միաւորող կապն է, որովհետեւ այս խորհրդով Հայր Աստուած սրբագործուած հացը եւ գինին փոխում է Ս. Հոգիով Միածնի Ս. Մարմնին եւ Արեան, որպէսզի մենք, ճաշակելով այն, միաւորուենք Աստծու հետ» <ref>Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 86</ref>։
Տող 31 ⟶ 33՝
 
=== Հաղորդության նյութը ===
[[Պատկեր:Բաղարջ հացը.tif|thumb|right|հաղորդության հացը|150 px]]
 
Հաղորդության նյութերն են հացը և գինին: Քանի որ Քրիստոսի մարդեղությամբ ու աստվածային զոհաբերմամբ մարդը բարձրացվել էր իր ընկած վիճակից, մարդը պարտավոր էր Նրան նմանվելու համար ընդունել Նրա Մարմինը և Արյունը, որ հաղթանակել էր մահվանը հարությամբ: Բայց քանի որ մարդն իր զգայական բնությամբ անկարող է լիարժեքորեն ընդունել աստվածայինը, Քրիստոս իր ողորմությամբ պատվիրեց ուտել Հացը և խմել Գինին<ref>Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 439-440</ref>:
Պատարագի արարողության ընթացքում Սուրբ Հոգու զորությամբ նյութերը փոխակերպվում են Քրիստոսի Մարմնի և Արյան, սակայն հացն ու գինին իրենց գոյությունը, նյութը չեն փոխում, այլ իրենց մեջ ընդունում են Հիսուս Քրիստոսի հոգևոր ներկայությունը և սրբագործվում պատարագիչ հոգևորականի ու քրիստոնյաների աղոթքով։ Ինչպես Գրիգոր Տաթևացին է ասում. «Հացը բազմաթիւ ցորենի հատիկներից է բաղկացած, իսկ գինին՝ խաղողի բազում պտուղներից, այնպէս էլ Քրիստոսի մարմինը բազում անդամներից է շաղկապուած, որը Եկեղեցին է՝ բազում հաւատացեալների միաւորութիւնը» <ref>Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 90</ref>:
Տող 81 ⟶ 83՝
# Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի, Հատոր երկրորդ, Վենետիկ, 1837:
 
== Արտաքին հղումներ ==
== Հղումներ ==
{{commons|Category:Communion|Հաղորդություն}}
* [http://www.armenianchurch.org/index.jsp?sid=1&id=118&pid=5 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կայքում]
* [http://historyarmenia.org/8221.html History of Armenia կայքում]
* [http://www.holytrinity.am/posts/view/322 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Երրորդության եկեղեցու կայք]
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}