«Անթրոպոգենեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 37.
=== Պրիմատների էվոլուցիան մինչև մարդը===
 
Պրիմատները ժամանակակից ընկերքավոր [[կաթնասուններ]]ի հնագույն խմբերից մեկն է: Պրիմատների էվոլուցիոն պատմությունը կարող է նկատելի լինել մոտավորապես 90 մլն տարի առաջ, երբ պրիմատակերպները բաժանվեցին պրիմատների և բրդաթևերի: 85 մլն տարի առաջ չորքիթ պրիմատներն առանձնացան խոնավաքիթներից: Շուրջ 80 մլն տարի առաջ խզվեցին երկարաբծավորների և կապկանմանների կապերը, իսկ լեմուրակերպները առանձնացան լորեկերպներից: Հնագույն պրիմատների մնացորդները հայտնի են միայն [[Հյուսիսային Ամերիկա]]յի, [[Եվրասիա]]յի և [[Աֆրիկա]]յի պալեոցենյան և էոցենյան հանքավայրերից՝ (պլեզիադապիսներ, անտրասիմիա, նոտարկտուս, դարվինիուս և այլն): Միայն պուրգատորիուսի համար ենթադրվում է վերին կավճային ժամանակաշրջանը:
Նկար 2. Երկրի միջին ջերմաստիճանի փոփոխությունը վերջին 500 տարվա ընթացքում:
(պլեզիադապիսներ, անտրասիմիա, նոտարկտուս, դարվինիուս և այլն): Միայն պուրգատորիուսի համար ենթադրվում է վերին կավճային ժամանակաշրջանը:
Գլոբալ սառեցումից հետո, երբ շուրջ 30 մլն տարի առաջ, վաղ օլիգոցենում, Անտարկտիդան սկսվեց ծածկվել սառույցով, պրիմատները ոչնչացան ամենուր, բացառությամբ Աֆրիկայի, Ամերիկայի և Ասիայի հարավի: Կենդանի մնացածներից մեկը գրիֆոպիտեկն է՝ հանածո կապիկը, որն ապրել է ժամանակակից [[Գերմանիա]]յի և [[Թուրքիա]]յի տարածքում շուրջ 16,5 տարի առաջ, 1,5մլն տարի ավելի վաղ, քան նման տեսակները հայտնվեցին Աֆրիկայում: Հնարավոր է, առաջին մարդակրպ կապիկները նույնպես հայտնվել են ոչ թե Աֆրիկայում, այլ Եվրասիայում: Մյուս կողմից, ենթադրություններ են արվում, որ հոմինիդների նախնիները միգրացվել են Եվրասիա Աֆրիկայից շուրջ 17 մլն տարի առաջ, երբ այդ մայրցամաքները որոշ ժամանակ միացված են եղել, նախքան այն, երբ նորից բաժանվել են Միջերկրական ծովի ընդլայնման արդյունքում: Միոցենի սկզբում (23,03 մլն տարի առաջ) կլիման նորից տաքացավ և նրանք կարողացան ծաղկել Եվրասիայում, ինչից հետո նրանից մեկի՝ դրիոպիտեկի տարածքն ընդլայնվել է Եվրոպայից կամ Աֆրիկայում Ասիայի Արևմտյան մասից:
Հնարավոր է, որ կլիմայական փոփոխություններից հետո ազատված կապիկների տրոպիկիկան պոպուլյացիան, որը լավ ներկայացված է Ֆայումյան օազիսի(Եգիպտոսում) վերին էոցենի և ստորին օլիգոցենի շերտերում, սկիզբ դրեց այժմ գոյություն ունեցող բոլոր պիրմատներին՝ Մադագասկարի լեմուրներին, Հարավ-Արևելյան Ասիայի լորիին, աֆրիկական գալագոյին, Նոր Աշխարհի լայնաքիթ կապիկներին և Հին Աշխարհի նեղքիթ կապիկներին (մարդանման կապիկներ և կապիկներ):
Տող 46 ⟶ 43՝
Ենթադրվում է, որ գորիլաների, շիմպանզեների և մարդկանց ընդհանուր նախնուն մոտ տեսակ են եղել նակալիպիտեկը Քենիայից և ուրանոպիտեկը Բալկանյան թերակղզուց: Մոլեկուլյար կենսաբանության տվյալներով, շուրջ 7-8 տարի առաջ սկզբում գորիլաները, ապա շիմպանզեն առանձնացել են մարդկանց նախնիներից: Շիմպանզեի [[ԴՆԹ]]-ն 98,4 %-ով նման է մարդկայինին: տրոպիկական անտառների խոնավ կլիմայի պատճառով, որի թթու հողերում ոսկորները վատ են պահպանվում, ինչպես նաև մասամբ մարդու նախնիների որոնման վրա կենտրոնացած հետազոտողների անուշադրության պատճառով գորիլաների և շիմպանզեի հանածոները մինչ այսօր գործնականորեն չեն գտնվել:
Միոցենի կեսերին կլիման նորից դարձավ ավելի սառը և ավելի չորային, ինչն առաջ բերեց ֆաունայի նոր զանգվածային ոչնչացում: Սակայն հոմինինները, ինչպես այլ տեսակներ (եղնիկներ, շներ, խոզեր, փղեր, ձիեր) կարողացան ապրել կլիմայական փոփոխությունների պայմաններում և հարմարվել դրանց: Նրանց հետագա էվոլուցիան հանգեցրեց բազմաթիվ նոր տեսակների առաջացման, որոնցից ամենահինը Sahelanthropus tchandensis-ը (7մլն տարի առաջ) և orrorin tugenensis (6 մլն տարի առաջ), ն են: Դրանց, մասնավորապես, հաջորդել են.
 
* Ardipithecus (5.8-4.4 մլն տարի առաջ), Ar. kadabba և Ar. Ramidus տեսակներով
 
* Australopithecus (4-2 մլն տարի առաջ), Au. anamensis, Au. afarensis, Au. africanus, Au. bahrelghazali և Au. Garhi տեսակներով
 
* Paranthropus (3-1.2 մլն տարի առաջ), P. aethiopicus, P. boisei և P. Robustus տեսակներով
* Kenyanthropus (3 մլն տարի առաջ), տեսակ՝ Kenyanthropus platyops
 
* Homo (սկսած՝ 2 մլն տարի առաջ), Homo habilis (կամ Australopithecus habilis), Homo rudolfensis, Homo ergaster, Homo georgicus, Homo antecessor, Homo cepranensis, Homo erectus, Homo heidelbergensis, Homo rhodesiensis, Homo neanderthalensis, Homo sapiens idaltu, Homo sapiens sapiens, Homo floresiensis տեսակներով: