Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 6 բայտ, 6 տարի առաջ
բացատներ
Հյուսվածքը [[բջիջ]]ների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում,որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է: Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում: Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը ,գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային,շարակցական,մկանային,նյարդային:
 
էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ:մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ:
 
Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից,որոնք պատում են [[մաշկ]]ի մակերևույթը,բերանի խոռոչը,[[կերակրափող]]ը,թոքաբշտիկները:Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը:Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է:Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ,[[լյարդ]], թքագեղձ) առաջացմանը:Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը:Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինվում մահացած բջիջներին: