«Ռադիո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
Ռադիոն հաղորդալարերի կարիք չունի (չնայած կան նաև այդպիսի ռադիոցանցեր, օրինակ՝ քաղաքային լարային ռադիոն): Ռադիոհաղորդումների ունկնդիրների թիվն անսահմանափակ է, որովհետև մեծ հեռավորությունները ռադիոալիքների համար խոչընդոտ չեն:<br />
 
'''Ռադիոյի կիրառությունը<br />'''
Այսօր առանց ռադիոկապի դժվար է պատկերացնել մեր կյանքը: Շտապ օգնության, ոստիկանության և հրշեջ մեքենաների անձնակազմերը, տաքսու վարորդներն օգտվում են երկկողմ ռադիոկապից: Բջջային հեռախոսները նույնպես ռադիոյով կապված են գլխավոր հեռախոսակայանի հետ: Եվ վերջապես, հեռուստատեսությունն օգտագործում է ռադիոալիքները՝ պատկերի և ձայնի հաղորդման համար: <br />
Ինչպես լույսն ու ձայնը, ռադիոալիքները նույնպես արգելքի հանդիպելիս մասնակիորեն անդրադառնում են դրանից: Անդրադարձված ալիքներով կարելի է հայտնաբերել արգելքը և որոշել դրա չափերը: Այս երևույթի վրա է հիմնված ռադիոտեղորոշումը՝ առարկաների հայտնաբերումը ռադարներով: Նավերում և ինքնաթիռներում ռադիոն անհրաժեշտ է կապի և տեղորոշման համար:
Ռադիոյով հաղորդվող ազդանշան-հրամանների օգնությամբ ճարտարագետները կառավարում են միլիոնավոր կիլոմետրեր հեռու գտնվող սարքերի աշխատանքը: Այդպես էին կառավարվում և՜ լուսնագնացը, և՜ Վեներայի ու Մարսի վրա վայրէջք կատարած միջմոլորակային ինքնաշխատ կայանները: Ռադիոյով կառավարվող մեխանիզմները կարող են աշխատել մարդու համար վտանգավոր տեղերում` թունավոր մթնոլորտում, ճառագայթաակտիվ վայրերում, օվկիանոսի հատակին և այլուր:<br />
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռադիո» էջից