«Ռադիո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 115 interwiki links, now provided by Wikidata on d:q872 (translate me)
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Swling.png|thumb]]
'''Ռադիո''' ({{lang-la|radio}} — ճառագայթում եմ ← ''radius'' — ճառագայթ) — ոչ լարային կապի տարատեսակ, որի ժամանակ որպես ազդանշանի կրիչ են օգտագործվում տարածության մեջ ազատ տարածվող ռադիոալիքները:

Ռադիոն հնարավորություն է տալիս լսել մեզանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ձայնափողով (միկրոֆոն) խոսող մարդու ձայնը: Քանի որ ձայնային ալիքները չեն կարող հաղթահարել այդպիսի հեռավորություններ, ուստի դրանք վերածվում են ռադիոալիքների, որոնք տարածվում են օդում: Իսկ լսելու համար անհրաժեշտ է այդ ռադիոալիքներն ալեհավաքով հավաքել ռադիոընդունիչի մեջ և կրկին վերածել սովորական ձայների: Ամեն օր մարդիկ ռադիոյով տեղեկանում են վերջին նորություններին, երաժշտություն լսում: Ռադիոյի շնորհիվ իրարից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդիկ միմյանց այնքան լավ են լսում, ասես կողք կողքի լինեն:

Ռադիոալիքը էլեկտրամագնիսական ճառագայթման տեսակ է: Ճառագայթման մյուս տեսակների, օրինակ՝ լույսի նման ռադիոալիքները կարող են անհավատալի մեծ արագությամբ (300.000 կմ/վ) հաղթահարել հսկայական տարածություններ:

'''Ձայնի հաղորդումը ռադիոյով

Ձայնափողը սարք է, որը մարդու խոսելու ժամանակ առաջացած ձայնական տատանումները վերածում է փոփոխական թույլ հոսանքի` էլեկտրական ազդանշանների: Իսկ ռադիոհաղորդիչն այդ էլեկտրական ազդանշանները վերածում է հզոր ռադիոալիքների, որոնք անընդհատ հոսքով, որոշակի հաճախությամբ (կոչվում է կրող հաճախություն) ալեցիրով սփռում է տարածության մեջ՝ բոլոր ուղղություներով: Այդ ալիքները լույսի արագությամբ հավասարապես տարածվում են և՜ մթնոլորտում, և՜ անօդ տարածության մեջ: Ռադիոընդունիչն ալեհավաքի օգնությամբ որսում է այդ ռադիոալիքները, ուժեղացնում դրանք ու, կատարելով հակառակ գործողությունները, ալիքը փոխակերպում է խոսքի, երաժշտության և այլ հնչյունների:

Ռադիոն հաղորդալարերի կարիք չունի (չնայած կան նաև այդպիսի ռադիոցանցեր, օրինակ՝ քաղաքային լարային ռադիոն): Ռադիոհաղորդումների ունկնդիրների թիվն անսահմանափակ է, որովհետև մեծ հեռավորությունները ռադիոալիքների համար խոչընդոտ չեն:

== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռադիո» էջից