«Անտիկիթերայի սարք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 7.
Անտիկիթերայի սարքի աշխատանքը հիմնված է իր ժամանակի աստղագիտական և մաթեմատիկական տեսությունների վրա և նախատեսված է երկնակամարի անշարժ աստղերի նկատմամբ արևային համակարգի մարմինների (արևի, լուսնի և այն ժամանակ հայտնի հինգ մոլորակների) դիրքերը հաշվարկելու համար:
 
Անտիկիթերայի սարքը բաղկացած է բրոնզե ատամնանիվներից (քանակը՝ 37) ու լիսեռներից և ամփոփված է եղել փայտե արկղի մեջ (չափսերը՝ 33x18x10 սմ), որը առջևի և հետևի պատերին ունեցել է դռնակներ: Հետևի դռնակի վրա, ինչպեսըստ երևում էերևույթին, գրված է եղել սարքի օգտագործման եղանակը: Հետևի և առջևի պատերին ունի ցուցավահանակներ (1 առջևի և 2 հետևի պատերին) և սլաքներ (7 առջևի և 3 հետևի վահանակներին): Վահանակների վրա նշված են ամիսների և տարիների անվանումները, կատարված են նշումներ, որոնք, սլաքների դիրքերից ելնելով, ցոյց են տալիս արևի և լուսնի խավարումները, լուսնի փուլերը, մոլորակների դիրքը: Սարքը աշխատեցվում է սկզբնական տվյալները (տարեթիվը) մուտք անելու և հիմնական (արևի) ատամնանիվը որոշակի անկյունով պտտելու միջոցով: