«Անտիկիթերայի սարք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
Անտիկիթերայի սարք (հուն. Μηχανισμός των Αντικυθήρων) – անտիկ ժամանակաշրջանի անալոգային հաշվիչ մեքենա: Հայտնաբերվել է Անտիկիթերա կղզու մոտ գտնվող հնադարյան նավերի գերեզմանոցում, դեռևս 1901 թ.: Սակայն, վատ պահպանված լինելու և այլ բնօրինակներ չլինելու պատճառով, սարքի նշանակությունը հասկացվել է միայն մեկ դար անց: Սարքի ստեղծման ժամանակը թվագրվում է մ.թ.ա. Ա դարի առաջին քառորդում: Պահպանվում է [http://en.wikipedia.org/wiki/National_Archaeological_Museum_of_Athens Աթենքի հնագիտական թանգարանում]:
<gallery>
 
Պատկեր:NAMA_Machine_d%27Anticyth%C3%A8re_1.jpg|Անտիկիթերայի սարքի ամենամեծ բեկորը
</gallery>
Սարքի պատրաստման որակը թույլ է տալիս ենթադրել, որ այն հասցված է եղել արտադրական մակարդակի և, հավանաբար, ունեցել է նախատիպեր: Այդ է վկայում նաև սարքի վրա արված գրառումների լեզուն՝ ընդհանուր հունարենը ([http://en.wikipedia.org/wiki/Koine_Greek κοινή ελληνικά]), որը օգտագործվում էր համահունական շփումների ժամանակ: