«Սուրբ Առաքելոց եկեղեցի (Անի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 2 interwiki links, now provided by Wikidata on d:q196156 (translate me)
No edit summary
Տող 1.
 
{{այլ|Սուրբ Առաքելոց եկեղեցի}}
{{Տեղեկաքարտ եկեղեցի
| հայերեն անվանում = Սուրբ Առաքելոց եկեղեցի
| տեսակ = Եկեղեցի
| պատկեր = Ani - Surp Arakelots.jpg
| պատկերի չափ = 300px
| նկարագրություն = Առաքելոց եկեղեցու ավերակները
| երկիր2 =
| pushpin map = Թուրքիա
Տող 24 ⟶ 23՝
| հիմնադիր =
|ակտիվություն = Ոչ
| կարգավիճակ = Ավերակներ, կիսավեր է միայն գավիթը
| սկիզբ = 13-րդ դար
| ճարտարապետ =
| ոճ = [[Հայկական ճարտարապետություն|Հայկական]]
| տիպ = Կենտրոնագմբեթ կառույց
| ավարտ =
| ավարտ =
| ավերում = Երկրաշարժից
| կառուցման արժեք =
Տող 55 ⟶ 54՝
XII դ․ Ա․ Ս․ Ա․ ե-ուն հվ-ից կցել են գավիթ, որի ծածկը խաչվող կամարների կիրառման վաղ օրինակներից է։ Հարթ առաստաղը կազմված է սև ու կապույտ ներկված քարե սալերից։ Արլ․ ճակատի կենտրոնում շքամուտքի խորշն է, երկու կողմերում՝ զույգ խորշերով (այս հորինվածքը նախօրինակ է ծառայել Երևանի Մատենադարանի գլխ․ ճակատի ճարտ-յան համար)։ Ա․ Ս․ Ա․ ե․ XII–XIV դդ․ բազմաթիվ նվիրատվություններ է ստացել (դրամ, հողեր, կալեր, ջրաղացներ, կրպակներ)։ 1031-ին Իշխանաց իշխան Վահրամի որդի Աբուղամրը նվիրել է Կառնուտի այգին, 1038-ին ոմն Գրիգոր՝ Ավետարան։ Եկեղեցու և գավթի պատերին XIII դ․ փորագրվել են Անիի բնակչության կյանքը կանոնակարգող բազմաթիվ հրամաններ և օրենքներ (ապահարկության, երկրաշարժից հետո փողոցներում առևտրի արգելման, ամուսնության և ամուսնալուծման վերաբերյալ, կաշառակերությունը դատապարտող ևն)։ Ըստ գավթի ներսի արձանագրության, 1301-ին Զաքարե Բ Մեծի թոռ իշխան Աղբուղան այցելել է Անի, տեսել զքաղաքս աղքատացեալ․․․ զի շատ հարկ էր ի վերա դրած, որ ի սկզբանե չէր եղել, և հրամայել է քաղաքացիներին զիջել հարկերից երեքը։ 1909-ին պեղվել է եկեղեցու տարածքը։ Այժմ կիսավեր վիճակում պահպանվել է գավիթը։
 
Հայկական վանական համալիր Անիում: Այս կարևոր եկեղեցին պետք է որ կառուցված լինի Պահլավունի արքայատոհմի կողմից և օգտագործված լինի եպիսկոպոսների կողմից այն ժամանակ, երբ Անին գտնվում էր այս արքայատոհմի հովանավորության տակ: Ամենահին արձանագրությունը պատկանում է 1031 թ., որում խոսվում է Աբուգամիր Պահլավունու կատարած հողային նվիրատվության մասին:
 
Նիկողայոս Մառը Առաքելոց եկեղեցում և կից կառույցներում կատարած պեղումներն ավարտին է հասցրել 1909 թ., և 1912 թ. ամրացվել է եկեղեցու ամենաթույլ բաժանմունքն ու հարավային գավիթը: Առաքելոց եկեղեցու պատերն ամրացված են ութ կարևոր կետերից: Իսկ հարավային գավիթի մոտ արևելյան ճակատի ներքևի հատվածները պատած բոլոր քարերը վերականգնված են: Շթաքարե գմբեթի դուրս ցցված հատվածը պահպանելու համար էլ մի սյուն է տեղադրվել: Այս աշխատանքի մեծ մասը ոչնչացված է, և 1909 թ. հայտնագործված կառույցներից շատ քիչ բան է մնացել:
 
== Ճարտարապետություն ==
Եկեղեցու հիմքի նախագիծը սահմանվել է որպես «փորագրված քառանկյուն` անկյունային խցերով»: Այլ կերպ ասած` ուղղանկյուն նախագծի ներսի հատվածում չորս աբսցիս ունեցող ներքին կառույցի անկյուններում ձևավորված ազատ տարածություններում չորս մատուռ է կառուցվել (աբսցիսը փակ ցցվածք է եկեղեցու արևելյան կողմում, որն ընդհանրապես ներառում է խորանը): Սա 7–րդ դարից ի վեր Հայաստանում հանդիպող նախագծերիի տեսակներից մեկն է, սակայն այս շենքում գտնվող զարդարանքի տարրերը կառույցը մեթոդային առումով կապում են 11-րդ դարի առաջին երեսնամյակի հետ: Մարդիկ եկեղեցի են մտել կառույցի հյուսիսային և հարավային աբսցիսներում գտնվող դռներից: Այս դռներն ունեցել են երկու թեզանիքների միջև ծափորավոր խոշոր շեմեր, որոնց վրա փորագրված են եղել ականտուս բույսի տերևներ: Սա էլ բնորոշ է 11–րդ դարի Անիի դռներին: Եթե անգամ եկեղեցու վերին հատվածներից շատ քիչ բան է մնացել, 1909 թ. պեղումների ժամանակ գտնված նմուշները մատնանշում են, որ հավանական է, թե եկեղեցին մոդելավորված լինի բնօրինակին համապատասխան:Կենտրոնական գմբեթի ծանրությունը թեթևացնելու նպատակով օգտագործվել են դատարկ հողային անոթներ: Գմբեթի կոնային տանիքի հատվածներում կան նռան ու խաղողի ողկույզի փորագրություններ: Չորս անկյուններում գտնվող մատուռները նմանվում են շատ փոքրիկ եկեղեցիների. յուրաքանչյուրն ունի աբսցիս և նրբակառույց ինտերիեր: Նույնիսկ երկու արևելյան մատուռներն ունեցել են իրենց խցերը: Ամենահետաքրքիրն այն է, որ այս չորս մատուռներից յուրաքանչյուրը ծածկված է եղել ճակատային գմբեթով: Սա ևս միակ օրինակն է` նման եկեղեցիների նախագծերի մեջ:
 
=== Կից կառույցները ===
Հավանական է, որ ի սկզբանե Առաքելոց եկեղեցին կառուցվել է բացօթյա գավթում: Դարերի ընթացքում այս գավիթը լցվել է եկեղեցուն գրեթե լրիվ շրջապատած շենքերով: Այս կառույցներից միայն մեկը` հարավային գավիթն է, որ մեր օրեր է հասել այնպիսի վիճակում, որը հնարավորությունէ տալիս գաղափար կազմելու նրա մասին, սակայն 1909 թ. կատարված պեղումերը ի հայտ են բերել նաև այլ կառույցների հիմքեր:Գավթից մնացած հատվածը գտնվել է եկեղեցու հարավարևելյան անկյան և հարավային գավիթի արևելյան ճակատի դիմաց: Գավթի և եկեղեցու մակարդակը ավելի ցածր է եղել քաղաքի մակարդակից: Եկեղեցու արևելյան կողմից մի ճանապարհ է անցել արևելյան ճակատին զուգահեռ՝ գավիթի մակերևույթից 1.5 մետր բարձրության վրա: Այս ճանապարհից դեպի գավիթ և հարավային գավիթ են իջել վեց աստիճան ունեցող մի սանդուղքով: Գավիթի հատակը ծածկված է մեծ մասամբ որպես գերազմանաքար ծառայող քարով: Փորագրված խաչքարերի մնացորդները ևս գտնվել են գավթում: Այն անցումը, որտեղ գտնվել են այլ գերեզմանաքարեր, եղել է մայր եկեղեցու արևելյան պատի կողմից: Անցումներն այս պատի դիմացը գտնվող աստիճաններով ընթացել են ճանապարհի տակից` դեպի, հավանաբար, որպես դամբարան ծառայող մառանով սենյակ: Եղել է նաև մի դամբարան, որը հենված է եղել եկեղեցու արևելյան ճակատի հյուսիսարևելյան անկյան վրա: Այն գրեթե լրիվ ոչնչացվել է, սակայն մեզ հասած մի շարք փորագրված կտորներում նշված է, որ այն պատկանում է 12–րդ դարին: Եկեղեցու հյուսիսային կողմի վրա մի գավիթ է կառուցվելայն որպես դամբարան է ծառայել և ունեցել է դեպի արևելք հակված աբսցիս: Սյուների նախագծից ելնելով` Մառը այս կառույցը թվագրել է ամենաուշը` 11–րդ դարի առաջին կեսով: Երկու մուտք է ունեցել. մեկը` արևմտյան կողմից, որով մուտք էին գործում հարթ պատեր ունեցող մի սենյակ, իսկ մյուսը՝արևելյանը հասնում էր գավիթ, ուր հավանաբար մուտք էին գործում հյուսիսարևելյան անկյունում գտնվող դամբարանի ճանապարհով: Եկեղեցու արևմտյան կողմում կառուցված է եղել մի սենյակ: Սա նույնպես ծառայել է որպես դամբարան, և այստեղ մուտք են գործել հարավային գավիթի արևմտյան ճակատում գտնվող մի դռնից: Ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է, որ այստեղ եղել է տանիք, որը հենված է եղել բազմանկյուն քարե պատվանդանների վրա կանգնած փայտե սյուների վրա: Ներսում գտնվել է 1184 թ. մի արձանագրություն ունեցող գերեզմանաքար, որը պատկանել է Բարսեղ կաթողիկոսին (ցուցադրված է վերևում): Եկեղեցու հարավային կողմի վրա կռթնած մի գավիթ է եղել: Այս կառույցը հավանաբար գոյություն է ունեցել 13-րդ դարի սկզբներից: Արևմտյան տարածքի մեծ մասի հետ մեկտեղ քանդվել են նաև գավիթի հարավային և արևմտյան բոլոր պատերը: Նարթեքսի միայն արևելյան պատն է կանգուն մնացել: Այս կառույցը թուրք գրականության որոշ ստեղծագործություններում սխալմամբ նշվել է որպես «Սելջուկյան քարվանսարայ»: Հարավային գավիթի պատերի վրա կան բազմաթիվ հայերեն արձանագրություններ: Մեծ մասը 13–րդ դարին են պատկանում (ամենահինը՝ 1215 թ.), որոշներն էլ 14–րդ դարից են (ամենանորը՝ 1348 թ.): Մեծ մասը ոչ կրոնական թեմաներով են: Նրանց մեջ, օրինակ, հանդիպում են ֆինանսական վարչության որոշումներ, հարկադրումից և առևտրական կալանքներից ազատված պահումներ կամ էլ զեղչման մասին մանրամասն փաստաթղթերով հիմնավորումներ: Նման արձանագրությունները կարևորվում են այնքանով, որ դրանք գաղափար են տալիս տվյալ ժամանակահատվածում Անիի տնտեսական կյանքի մասին, և այն հանգամանքով, որ գավիթն օգտագործվել է ինչպես կրոնական, այնպես էլ այլ նպատականերովնպատակներով:
 
=== Կառույցի ուսումնասիրությունը ===
Հարավային գավիթը բավականին հարուստ փորագրված արևելյան ճակատը բավականաչափ ուժեղ է ազդվել սելջուկյան և պարսկական արվեստներից: Մուտքն ունի իսլամական ճարտարապետությանը հատուկ ձև, որը կոչվում է փիշթաք (տե’ս http://www.itusozluk.com/gorseller/pi%FEtak/100401): Սա զարդանախշերով մի մուտք է, որը տեղադրված է բաց պատշգամբի ձև ունեցող մի որմնախորշի մեջ: Որմնախորշի տանիքը մուքարնաս է (տես` http://tr.wikipedia.org/wiki/Mukarnas): Շրջակայքում սուր կատարներ ունեցող կամար է: Այս կամարի վրա, մահմեդական կառույց լինելու դեպքում, փորագրություն կամ էլ կերամիկական սկավառակ լինելու փոխարեն դիտանցքի պատուհաններ կան: Ճակատից մնացած հատվածը բաղկացած է զարդերով փորագրված ուղղաձիգ երիզներով փոփոխական կերպով տեղադրված մակերեսային V–ի ձև ունեցող որմնախորշից:
 
Դրսի մակերեսի հարթության ու պարզության և ներսի ձևավորման միջև հակադրությունը անչափ աչքի զարնող է:Առաստաղը հենված է հատվող կետում կախ ընկած և միմյանց հատվող կամարների վրա: Այս կամարները շրջապատում են հավասարակողմ ուղղանկյան միջին մասը, որը նրբորեն փորագրված մուքարնաս է: Ասում են, թե այս գմբեթավոր մառանի գլխին մի օվալաձև պատուհան է եղել, թեև այսօր այս պնդումը հաստատող ոչ մի ապացույց չի գտնվել: Իսկ մյուս բաժիններն ունեն կարմիր, մարմնագույն և սև քարից կազմված փորագրությամբ բավականին հարուստ զարդարված ուղիղ առաստաղներ: Կառույցի ամբողջ ինտերիերը փորագրական արվեստի բարձր վարպետության նմուշ է:
 
Այն, որ գավիթի կամարները պատերին ուղղաձիգ լինելուց առավել անկյունաձիգ են, թերևս այնպիսի մի դեպք է, որն այլևս երբևէ չի հանդիպել հայկական ճարտարապետության մեջ: Երկու քառակուսի նավերի խաբուսիկ կերպով պարզ հիմքի նախագիծն ընդգծվում է ներսի տակի հատվածներում գտնվող և որպես ելք ծառայող սյուներով: Սակայն այն, որ գմբեթավոր միջին բաժանմունքը տեղադրված է այս նավերի վրա, ստեղծում է այն ուշագրավ տպավորությունը, թե դատարկ տարածությունները լրացնում են միմյանց, մի բան, որը, բացի բարոկկո ոճի ճարտարապետությունից, հանդիպում է խիստ հազվադեպ:Գավիթի հարավային կողմում եղել է մի փոքրիկ եկեղեցի, որն ավելի հին է, քան մյուս կառույցները: Գավիթի մակարդակի վրա է գտնվել, ավելին` կից փողոցի մակարդակի վրա: Այն եղել է միանավ, որն ունեցել է կիսաշրջանաձև աբսցիս: Աբսցիսի հարավում հավելյալ խուց է եղել, բայց հյուսիսայինում` ոչ: Մառը ենթադրում է, որ այս եկեղեցու հյուսիսային պատը մեջտեղից վերացվել է` հարավային գավիթը տեղադրելու համար:Այս փոքր եկեղեցուց մի մետր հարավ և նույն մակարդակի վրա որպես դամբարան ծառայող մի կառույց էլ է եղել, որին հետագայում կցվել են հնոցներ: Պեղումներ կատարողները այստեղ կիսով չափ ցցված մի քարե կտոր են գտել, որը հավանաբար պատկանել է դամբարանին կամ էլ փոքր եկեղեցուն: Դրա վրա փորագրված են եղել մրգերով և տերևներով նռան ծառեր: Դրանք ըստ ոճի կարող են թվագրվել այնպիսի մի հին դարաշրջանով, ինչպիսին է 7-րդ դարը:
Տող 74 ⟶ 73՝
== Գրականություն ==
* Ջալալյանց Ս․, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 2, Տփխիս, 1858։
* Ա լ ի շ ա նԱլիշան Ղ․, Շիրակ, Վնտ․, 1881։
* Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ․] 2, Ե․, 1948։
* Դիվան հայ վիմագրության, պր․ 1, Ե․, 1966 (կազմ․ Հ․ Ա․ Օրբելի)։
Տող 80 ⟶ 79՝
* Strzygowski J․, Die Baukunst der Armenier und Europa, Wien, 1918;
* Cuneo P․, Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988․
* {{գիրք|հեղինակ = |մաս = |վերնագիր = Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան |հղում = |պատասխանատու = |հրատարակություն = |վայր = Երևան |հրատարակչություն = «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ» |թվական = 2002 |հատոր = | հղում = http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf | էջերի թիվ = 1076 |էջ = 58-59 |սերիա = |ISBN = 5-89700-016-6|տպաքանակ =}}
 
[[Կատեգորիա:Անիի տաճարներ]]