'''ՊարթևստանՊարթևաստան''' ('''Պարթևական թագավորություն''' կամ '''Պարթևական տերություն''', պարսկերեն` ''پارتھا'', կարդ.` ''Փառթհա''), [[Կասպից ծով]]ի հարավային և հարավ-արևելյան շրջաններում մ.թ.ա. 250թ. առաջացած պետություն, որի բնիկ ժողովուրդը` [[պարթևներ]]ը մ.թ.ա. 3-2դդ. ընթացքում կարողացան իրենց տիրապետությանը ենթարկել [[Հնդկաստան]]ից մինչև [[Միջագետք]] ընկած ընդարձակ տարածքները: Թուլանալով Հռոմեական տերության հետ վարվող անընդմեջ պատերազմների ընթացքում՝ դադարել է գոյություն ունենալուց մ.թ. 220-ական թթ.` ընկնելով իրենց հպատակ պարսիկների ապստամբության արդյունքում: Պարթևաստանն իր գոյության ընթացքում կառավարվում էր [[Պարթև Արշակունիներ|Արշակունի]] հարստության կողմից, որի մի ճյուղավորումը մ.թ. I դարում հաստատվում է նաև Հայոց գահի վրա: