«Ապակի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
 
== Ապակեգործության զարգացման պատմությունը ==
Հնագիտական պեղումներով [[Եգիպտոս]]ում հայտնաբերվել են մ. թ. ա. IV–III հազարամյակներին վերագրվող ապակե զանազան զարդեր և ամանեղեն, բարձրորակ ապակուց սկահակներ: Ընդհուպ մինչև մեր թվականությունը Եգիպտոսը համարվում էր ապակեգործության կենտրոն: Եգիպտական ծագում ունեցող բազմաթիվ ապակե սրվակներ հայտնաբերվել են նաև միջերկրածովյան երկրներում: Ապակե իրեր պատրաստել են նաև [[Չինաստան]]ում դեռևս մ. թ. ա. V–III դարերում:<br />
 
Մ. թ. ա. I դարում երևան եկավ ապակե փչման տեխնիկան, և խոշոր հեղաշրջում կատարվեց ապակեգործության ասպարեզում: Միջին դարերում ապակեգործության հիմնական կենտրոնները գտնվում էին Բյուզանդիայում, Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում, Միջին Ասիայում: Արտադրվում էին արծնապատ, ոսկեզօծ և նկարազարդ անոթներ: XVII[[17-րդ դարումդար]]ում [[Անգլիա]]յում և [[Չեխիա]]յում երևան եկավ բյուրեղապակին: <br />
Հին Հայաստանում նույնպես լայնորեն տարածված էին ապակե զարդերն ու առարկաները: Լճաշենի հնավայրից պեղումներով հայտնաբերվել են 3000 տարի առաջ պատրաստված ուլունքներ, [[Կարմիր բլուր]]ում՝ անոթներ, հնագիտական այլ հուշարձաններում՝ ճարմանդներ, կնիքներ և բազմաթիվ այլ առարկաներ: Միջնադարյան Հայաստանում ապակե գունագեղ ու բազմաձև իրեր պատրաստում էին հիմնականում Դվինում և Անիում:
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ապակի» էջից