«Ապակի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 101 interwiki links, now provided by Wikidata on d:q11469 (translate me)
Տող 6.
== Հատկություններ ==
Տաքացնելիս ապակին աստիճանաբար փափկում է և անցնում հեղուկ վիճակի: Հակառակը նույնպես տեղի է ունենում աստիճանաբար՝ սառեցմանը զուգընթաց ապակե զանգվածը պնդանում է: Ապակու այս հատկության վրա է հիմնված դրանից տարբեր իրերի ձևավորումը, որն իրականացվում է տարբեր եղանակներով: Ապակու ձգումը մեքենաներով կիրառվում է թերթային ապակու, խողովակների, ապակեձողիկների, ապակեթելերի արտադրության, գլոցումը՝ շինարարական, նախշազարդ [[թիթեղապակի]]ների համար: Փչումը կիրառվում է նեղ բերանով ամանեղեն, մամլումը՝ հաստ պատերով իրեր պատրաստելու համար: <br />
Ըստ կիրառության և հատկությունների՝ առանձնացվում են ապակու մի շարք տեսակներ՝ շինարարական, տեխնիկական, օպտիկական, էլեկտրամեկուսիչ և էլեկտրավակուումային, լուսատեխնիկական, լուծվող, տարայի, տեսակային և գեղարվեստական, ապակեթել և այլն:Գունավոր ապակիներ ստանալու համար բովախարնուրդին որոշ մետաղների օքսիդներ են ավելացնում:Օրինակ՝ պղնձի(||) օքսիդն ապակին դարձնում է կապտականաչ,քրոմի(|||)օքսիդը (Cr2O3)` կանաչ,կոբալտի (||) օքսիդը(CoO)` կապույտ,իսկ խիստ մանրացված ոսկին(Au)՝ կարմիր(սուտակե ապակի):
 
== Ապակեգործության զարգացման պատմությունը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ապակի» էջից