«Մուրճ (ամսագիր, Թիֆլիս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''«Մուրճ» ամսագիր''' (գործել է 1889 - 1905)― հայկական գրական ամսագիր է։ 1888 թ. հայ ազգասեր ու գործունյա մի մա...
 
No edit summary
Տող 1.
'''«Մուրճ» ամսագիր''' (գործել է [[1889]] - [[1905]])― հայկական գրական ամսագիր է։
 
==Հիմնումը==
[[1888]] թ. հայ ազգասեր ու գործունյա մի մարդ` [[Ավետիք ԱրասխանյանըԱրասխանյան]]ը, նպատակ ունենալով Թիֆլիսում[[Թիֆլիս]]ում հայերեն լեզվով հրատարակել «Մուրճ» ամսագիրը, ցարական կառավարությանն է դիմում խնդրագրով, որտեղ գրված է` «Լինենք թարգման հայ ազգի կարիքների, աշխատենք մեր ազգը ուսումնասիրելով նորա շահերը պաշտպանել։ Հորդորենք նորան մտածել ուղիղ, զգալ ազնիվ զգացումներ, հարթել ջանանք նորա առաջանալու ճանապարհները․․․»։ Ամսագրի տպագրության թույլտվությունը ստացվում է։
 
[[1889]] թ. հունվարից մինչեւ [[1907]] թ. ապրիլը անձնական ունեցվածքի զոհաբերությունների, մեծ դժվարությունների գնով հրատարակվում է ամենամսյա «Մուրճ» ամսագիրը։
 
==Գործունեությունը==
Ժամանակի արեւելահայ ոչ մի հանդես նման ժողովրդականություն չի վայելել, ինչպես «Մուրճը»։ Նրա անունն արդեն խորհրդանշում էր աշխատանքին ու աշխատավոր մարդուն կարեւորություն տալու հարցը։ «Մուրճը։ կողմնակիցն էր մասնավոր սեփականության եւ իր շուրջը համախմբելով ժամանակի ձեռնահաս գործիչներին, առաջ էր քաշում ազգային կյանքի բոլոր բնագավառներում հեղաշրջում առաջացնող հարցեր ու տալիս նրանց պատասխանները։ Այդ հարցերը վերաբերվում էին տնտեսական ու մտավոր կյանքին, հասարակական ու քաղաքական իրադարձություններին, քննարկվում էին խնդիրներ` կապված լուսավորությանն ու մշակույթին, գրականությանը, մամուլին ու գիտությանը եւ այլն։ Ամսագիրը հաճախ էր անդրադառնում տարբեր վայրերում գտնվող հայ համայնքների կյանքին, լուսաբանում նրանց առօրյան, դրվատանքի ու քննադատական խոսք ասում նրանց մասին։ Մերկացվում էր հայկական գյուղերում տիրող անիշխանությունն ու կաշառակերությունը, գյուղական ցեցերի վայրագությունները, թալանն ու օրինազանցությունները։ «Մուրճն» իր շուրջն էր համախմբել հայ գրողներին ([[Լևոն Շանթ|Լ. Շանթ]], [[Դերենիկ Դեմիրճյան|Դ. Դեմիրճյան]] եւ այլն), անդրադարձել հայ հին ու նոր գրականության նշանավոր դեմքերին` [[Փավստոս Բյուզանդ|Փ. Բյուզանդ]], [[Սայաթ-Նովա]], [[Րաֆֆի]] եւ ուրիշներ։ Դեռ նոր գրական ասպարեզ իջած [[Հովհաննես Թումանյան]]ից 1891-93 թ. «Մուրճը» տպագրել է ավելի քան 35 ստեղծագործություն։ Ավ. Արասխանյանը գրականությունը դիտում էր մի կողմից իբրեւ ժողովրդի կյանքն արտացոլելու, մյուս կողմից` նրան ծառայելու միջոց։