«Տիեզերագնացություն»–ի խմբագրումների տարբերություն

չ (Bot: Migrating 30 interwiki links, now provided by Wikidata on d:q22719 (translate me))
Առաջին անգամ հրթիռը հաղթահարեց երկրի ձգողական դաշտը 1957 թ.: [[ԽՍՀՄ|Խորհրդային Միությունը]] կարողացավ երկրի շուրջ ուղեծիր դուրս բերել [[ՙՍպուտնիկ-1՚]] մի փոքրիկ մետաղյա թիթեղից պատրաստված գունդ, որը ռադոալիքներով կապվում էր երկրի հետ: Այն պտտվում էր երկրի մակերևույթից մոտավորապես 300 կմ բարձրության վրա:
Ապա, հաջորդ տարի ամերիկացիները լուսին ուղարկեցին հետազոտական մի մեքենա, որը 45 վայրկյան շարժվեց լուսնի մակերևույթով:
Բայց մարդիկ միշտ ձգտել են իրենք թռչել և 1957 թ.-ից այդ նպատակով սկսեցին փորձարկել տարբեր կենդանիներ: Այդ տարի Լայկա անունով շունը դարձավ առաջին կենդանին, որ թռավ տիեզերք ապա վերադարձավ երկիր անվնաս:
Առաջին մարդը, որ տիեզերանավով թռավ ռուս [[Յուրի Գագարին]]ն էր: Նա երկրի ձգողական դաշտը հաղթահարեց 1961 թ. ապրիլի 12-ին: Նրա տիեզերանավը 108 րոպեում մեկ պտույտ գործեց երկրի շուրջն ու վայրէջք կատարեց: Այդ օրը նշվում է որպես տիեզերագնացության օր:
Հետագայում հարյուրավոր տիեզերագնացներ դարձան երկրի շուրջը պտտվող արհեստական արբանյակների բնակիչներ, իսկ այսօր երկրի շուրջը գործում է տիեզերակայանª մի հսկա շենքի չափեր ունեցող կոնստրուկցիա, որտեց հետազոտական աշխատանքներ են կատարում տարբեր երկրների տիեզերագնացներ և գիտնականներ:
Անանուն մասնակից