«Անթրոպոգենեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: )- → ), (2), added uncategorised tag oգտվելով ԱՎԲ
Տող 1.
 
 
 
'''Անթրոպոգենեզ'''- կենսաբանական [[էվոլուցիա]]յի մի մասը, որը բերեց բանական մարդու հայտնվելուն (լատ. [[''Homo sapiens'']] [[մարդ բանական]]), որն առանձնանում է մնացած հոմինիդներից, մարդանման կապիկներից և ընկերքավոր կաթնասուններից, մարդու ֆիզիկական տիպի էվոլուցիոն-պատմական ձևավորման, նրա աշխատանքային գործունեության, խոսքի սկզբնական զարգացման գործընթացը: Անթրոպոգենեզի ուսումնասիրությամբ բազմաթիվ գիտություններ են զբաղվում, մասնավորապես՝ անթրոպոլոգիա, պալեոանթրոպոլոգիա, գենետիկա, [[լեզվաբանություն]]:
Էվոլուցիոն համատեքստում «'''մարդ'''» տերմինը վերաբերում է ո՛չ միայն այժմ ապրող մարդկանց, այլև ''Homo'' տեսակի սերնդի ոչնչացած ներկայացուցիչներին: Բացի այդ, անթրոպոգենեզի հետազոտությունները տարածվում են այլ հոմոնոիդների, օրինակ, ավստրալոպիտեկների վրա: Homo տեսակն առանձնացել է ավստրալոպիտեկներից կամ նրանց նման հոմինիններից շուրջ 2 մլն տարի առաջ՝ Աֆրիկայում: Գոյություն են ունեցել մարդկանց մի քանի տեսակներ, որոնց մեծամասնությունը ոչնչացել է: Նրանց են պատկանում, մասնավորապես, էրեկտուսները և նեանդերտալացնիները:
Անտրոպոգենեզի կարևորագույն փուլերը, որոնք առանձնացրել են մարդուն այլ հոմոնոիդներից և դուրս են բերել նրան կենդանիների աշխարհից, եղել են աշխատանքային գործիքների պատրաստումը, կրակի յուրացումը և լեզվի առաջացումը:
Սկսած [[Homo habilis]] (հմուտ մարդ)-ից՝ մարդիկ օգտագործում էին քարե գործիքներ՝ ավելի ու ավելի վարպետորեն պատրաստված: (Տես՝ Պալեոլիթ): Վերջին 50000 տարում մշակույթն ու տեխնոլոգիան ավելի արագ են փոփոխվում, քան նախորդող դարաշրջաններում:
 
 
=== Անթորպոգենեզի մասին հարցի պատմություն ===
 
 
 
Անտրոպոգենեզի խնդիրներն սկսվեցին ուսումնասիրվել XIII դարում: Մինչ այդ իշխում էր այն պատկերացումը, որ մարդն ու բնությունը միշտ եղել են և կան այնպիսին, ինչպիսին նրանց ստեղծել է [[Աստված]]: Սակայն աստիճանաբար գիտության, մշակույթի և հասարակական գիտակցության մեջ ամրապնդվեց էվոլուցիայի զարգացման մասին միտքը, այդ թվում նաև մարդու նկատմամբ:
 
=== XVIII և XIX դարերում ===
 
 
 
XIII դարի կեսերին[[Կ. Լիննեյը]] մարդու ծագման մասին պատկերացման սկիզբը դրեց: Իր «Բնության համակարգ»-ում (1753թ.) նա մարդուն մտցրեց կենդանի աշխարհ՝ իր դասակարգման մեջ նրան տեղադրելով մարդանման կապիկների հետ: XIIIդարում ստեղծվում է նաև գիտական պրիմատոլոգիան: Այսպես, 1766 թ, հայտնվեց օրանգուտանի մասին '''Ժ. Բյուֆոնի''' գիտական աշխատանքը: Հոլանդացի անատոմիկ '''Պ. Կամպերը''' ցույց տվեց մարդու և կենդանիների հիմնական օրգանների կառուցվածքների միջև խորը նմանությունը:
Տող 28 ⟶ 20՝
Նույնիսկ էվոլուցիայի կողմնակիցները, ինչպիսիք էին Ալֆրեդ Ուոլլեսը և Չարլզ Լայելը, չէին հասկանում ինչպես կարող են բնական ընտրության արդյունքում մարդկանց մոտ առաջանալ մտավոր ունակությունները և բարոյականությունը:
Լիննեյի ժամանակներից սկսած՝ գիտնականները կարծում էին, որ մարդանման կապիկները մարդկանց ամենամոտ սերնդակիցներն են, քանի որ անատոմիապես նրանք շատ մոտ են: XIX դարում ենթադրում էին, որ կապիկների՝ մարդուն ամենամոտ տեսակը շիմպանզեն է և որ մարդիկ և աֆրիկական կապիկները ինչ-որ ժամանակ ընդհանուր նախնի են ունեցել: Առաջին գտածոները, որոնց միջոցով կասկածեցին մարդու և կապիկի միջև միջանկյալ օղակի գոյության մասին, կատարվեցին Էժեն Դյուբայի կողմից Ճավա կղզում: Դա պիտեկանտրոպն էր, այսինքն՝ մարդակապիկը:
 
 
=== XX-XXI դարերում===
 
 
1920-ական թվականներին Աֆրիկայում իրապես հայտնաբերվեցին մի էակի մնացորդները, որին Ռայմոնդ Դարտն անվանեց ավստրալոպիտեկ: Առաջին կարևոր գտածոն այդ էակի ձագի գանգն էր, որ գտել էին Հարավային Աֆրիկայում: Ձագուկի ուղեղը շատ մեծ էր կապիկի ձագի ուղեղի համեմատ՝ 410 〖սմ〗^3, և կլոր ձև ուներ, ինչպես ժամանակակից մարդկանց մոտ: Ժանիքները կարճ էին, իսկ գանգի հիմքը նման էր ուղիղ կեցվածք ունեցող էակների գանգին: Այդ հատկանիշները համոզեցին Դարտին այն բանում, որ էակը անցումային օղակ է եղել մարդու և կապիկի միջև:
Տող 37 ⟶ 27՝
Սենսացիոն բացահայտում է կատարել Լի Բերգերը Վիտվոթերսրենդի համալսարանից Յոհանսբուրգում ( [[Witwatersrand University in Johannesburg]]):
Այն արված է Մալապա քարանձավում (Malapa Cave) կատարված պեղումների ժամանակ Ստերկֆոնտեյն շրջանում գտնվել է ավստրալոպիտեկի՝ գրեթե ամբողջական կմախք( ձագուկի կմախքը), որն ապրել է շուրջ 2 մլն տարի առաջ (եղել են նաև այլ գտածոներ, օրինակ, 1994 թ. ՝ 3,3 մլն տարի առաջ):
 
 
 
 
=== ԽՍՀՄ-ում և ետխորհրդային Ռուսաստանում ===
 
 
Մարդը միաժամանակ և՛ կենսաբանական էակ է, և հասարակական, այդ պատճառով անթրոպոգենեզն անխզելիորեն կապված է սոցիոգենեզի հետ՝ իրենից ներկայացնելով, ըստ էության, անտրոպոսոցիոգենեզի միասնական գործընթաց:
Ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխան՝ ժամանակակից մարդը հանդիսանում է մատերիայի էվոլուցիայի արդյունք 13, 7 մլրդ տարիների ընթացքում: Համարվում է, որ վերջնական արդյունքում ինֆլյացիոն վակուումը (մատերիայի վիճակը, որը նախորդել է մեծ պայթյունին, որտեղ մասնիկներն ունեին «վիրտուալ» գոյություն) անցել է ճանապարհ մինչև ժամանակակից մարդը (ունիվերսալ էվոլուցիոնիզմ):
Անթրոպոգենեզի հարցերը, որպես մարդու էական հատկանիշների ծագման հարցեր, որոնք ծագել են համաշխարհային էվոլուցիայի համեմատ վերջերս, կենտրոնանում են Homo sapiens տեսակի՝ ժամանակակից մարդու առաջացման վրա, ինչի հետ սերտորեն կապվում են կենսաբանական էվոլուցիայի հարցերով: Սկսած Դարվինից՝ այն բացատրվում է կենդանի նյութի՝ փոփոխվող շրջակա միջավայրին հարմարմամբ՝ երեք որոշիչ գործոնների ազդեցությամբ՝ փոփոխականության (մուտացիայի), ընտրության (այդ մուտացիաների արդյունավետության միջավայրով գնահատումը) և ժառանգականության (այդ մուտացիաների փոխանցումը): Այդ կերպ, ենթադրվում է, որ այդ էվոլուցիոն օրենսդրության համապատասխան, շրջակա միջավայրի ազդեցության տակ ժամանակակից մարդու կապկանման նախնիները ձեռք բերեցին նրան բնութագրական հատկություններ: Մարդու համար տիպիկ հատկությունների մեջ առանձնանում են կոգնիտիվ ընդունակությունները (գիտակցություն) և լեզուն:
 
 
=== Պրիմատների էվոլուցիան մինչև մարդը===
 
 
Պրիմատները ժամանակակից ընկերքավոր [[կաթնասունների]] հնագույն խմբերից մեկն է: Պրիմատների էվոլուցիոն պատմությունը կարող է նկատելի լինել մոտավորապես 90 մլն տարի առաջ, երբ պրիմատակերպները բաժանվեցին պրիմատների և բրդաթևերի: 85 մլն տարի առաջ չորքիթ պրիմատներն առանձնացան խոնավաքիթներից: Շուրջ 80 մլն տարի առաջ խզվեցին երկարաբծավորների և կապկանմանների կապերը, իսկ լեմուրակերպները առանձնացան լորեկերպներից: Հնագույն պրիմատների մնացորդները հայտնի են միայն [[Հյուսիսային Ամերկայի]], [[Եվրասիայի]] և [[Աֆրիկայի]] պալեոցենյան և էոցենյան հանքավայրերից՝
Տող 60 ⟶ 44՝
Վաղ միոցենում Արևելյան Աֆրիկայի պրիմիտիվ նեղքիթ կապիկները վերապրեցին կերպարանափոխության երկար պարբերաշրջան: Կապիկների վերը նշված տեսակների մեջ այդ դարաշրջանում մեզ հայտնի են, մասնավորապես, կամոյապիտեկները, մորոտոպիտեկները, լիմնոպիտեկները, պրոկոնսուլները, աֆրոպիտեկները, քենիապիտեկները, չորորապիտեկները, էկվատորիուսը, օտավիպիտեկը, նյանցապիտեկը, վիկտորիապիտեկը, դենդրոպիտեկը, բոլորը Արևելյան Աֆրիկայից, ինչպես նաև օրեոպիտեկը, որն ապրում էր Իտալիայում շուրջ 9 մլն տարի առաջ և եվրոպականները՝ պիերոլապիտեկները, անոյապիտեկները, դրիոպիտեկները: Ժամանակակից կապիկների ԴՆԹ-ի հետ համեմատման դեպքում ցույց տրվեց, որ գիբբոնները առանձնացան հոմինիդների ընդհանուր բնից մոտավորապես 18 մլն տարի առաջ, իսկ օրանգուտանները՝ շուրջ 14 մլն տարի առաջ: Հանածո պրոտոօրանգուտան է համարվում սիվապիտեկը, որն ապրել է Ասիայում շուրջ 12-10 մլն տարի առաջ և խորապիտեկը Թայլանդից:
Ենթադրվում է, որ գորիլաների, շիմպանզեների և մարդկանց ընդհանուր նախնուն մոտ տեսակ են եղել նակալիպիտեկը Քենիայից և ուրանոպիտեկը Բալկանյան թերակղզուց: Մոլեկուլյար կենսաբանության տվյալներով, շուրջ 7-8 տարի առաջ սկզբում գորիլաները, ապա շիմպանզեն առանձնացել են մարդկանց նախնիներից: Շիմպանզեի [[ԴՆԹ]]-ն 98,4 %-ով նման է մարդկայինին: տրոպիկական անտառների խոնավ կլիմայի պատճառով, որի թթու հողերում ոսկորները վատ են պահպանվում, ինչպես նաև մասամբ մարդու նախնիների որոնման վրա կենտրոնացած հետազոտողների անուշադրության պատճառով գորիլաների և շիմպանզեի հանածոները մինչ այսօր գործնականորեն չեն գտնվել:
Միոցենի կեսերին կլիման նորից դարձավ ավելի սառը և ավելի չորային, ինչն առաջ բերեց ֆաունայի նոր զանգվածային ոչնչացում: Սակայն հոմինինները, ինչպես այլ տեսակներ (եղնիկներ, շներ, խոզեր, փղեր, ձիեր) կարողացան ապրել կլիմայական փոփոխությունների պայմաններում և հարմարվել դրանց: Նրանց հետագա էվոլուցիան հանգեցրեց բազմաթիվ նոր տեսակների առաջացման, որոնցից ամենահինը Sahelanthropus tchandensis-ը (7մլն տարի առաջ) և orrorin tugenensis (6 մլն տարի առաջ)-, ն են: Դրանց, մասնավորապես, հաջորդել են.
* Ardipithecus (5.8-4.4 մլն տարի առաջ), Ar. kadabba և Ar. Ramidus տեսակներով
 
Տող 70 ⟶ 54՝
 
* Homo (սկսած՝ 2 մլն տարի առաջ), Homo habilis (կամ Australopithecus habilis), Homo rudolfensis, Homo ergaster, Homo georgicus, Homo antecessor, Homo cepranensis, Homo erectus, Homo heidelbergensis, Homo rhodesiensis, Homo neanderthalensis, Homo sapiens idaltu, Homo sapiens sapiens, Homo floresiensis տեսակներով:
 
 
 
 
 
 
 
 
Նյութի սկզբնաղբյուրը՝
 
== http://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BD%D1%82%D1%80%D0%BE%D0%BF%D0%BE%D0%B3%D0%B5%D0%BD%D0%B5%D0%B7==
 
{{Uncategorized|date=Ապրիլ 2013}}
== http://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BD%D1%82%D1%80%D0%BE%D0%BF%D0%BE%D0%B3%D0%B5%D0%BD%D0%B5%D0%B7==