Անանուն մասնակից
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary |
No edit summary |
||
|}}
'''Գրանիկոս գետի ճակատամարտը''' տեղի է ունեցել մ.թ.ա. 334 թ. մայիսին, [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայի]] Գրանիկոս գետի ափին, (այժմ՝ քաղ. [[Բիգա]], [[Թուրքիա]]), ոչ հեռու առասպելական [[Տրոյա|Տրոյաի]] փլատակներից: Այն դասվում է որպես [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] տարած առաջին հաղթանակը նրա [[Ասիական արշավ|Ասիական արշավի]] ընթացքում:
Պարսկական բանակը կառավարում էր տեղական կուսակալների խորհուրդը, որն գլխավորում էր ծագումով հույն զորավար [[Մեմնոն|Մեմնոնը]]: Պարսիկ հրամանատարները չէին ընկալում Ալեքսանդրին իբրև լուրջ հակառակորդի և մտադրված էին նրա վերջը տալ առաջին իսկ կռվում: Զգույշ Մեմնոնը չէր կիսում նրանց հույսերն ու սպասելիքները: Պարսիկ զորքերը դիրքավորվեցին Գրանիկոս գետի ուղղաբերձ ափին, Ալեքսանդրի զորքը՝ գետի մյուս, ցածր, ափին: Գիտակցելով խնդիրները, կապված գետի հոսանքի ուժգնության և կավոտ ափի դժվար անցանելիության հետ, Ալեքսանդրի տարեց ու փորձառու զորավար [[Պարմենիոն|Պարմենիոնը]] փորձեց համոզել երիտասարդ թագավորին հետաձգել գրոհը և լավ նախապատրաստվել: Ալեքսանդրի պատասխնն էր. ՛՛Հելլեսպոնթոս կտրած բանակը չպետք է վախենա գետանցումից՛՛: Պարսիկները ակնկալում էին, որ գետանցումը կատարելիս մակեդոնացիք կընկնեն նրանց հարվածի տակ: Այդ պատճառով է, որ պարսիկները տեղադրեցին իրենց ընտրյալ հեծելազորին գետի ափին, [[Պատկեր: Battle_granicus.gif|left|thumb|350px]]
Մակեդոնացիք Գրանիկոսի անցումը կազմակերպեցին երկու փուլով: Նախ Պարմենիոնի զորաթևը մտավ գետը, շեղելով պարսիկների ուշադրությունը, իսկ Ալեքսանդրը իր հեծելազորի ուղեկցությամբ շեշտակի ձախ թեքվեց, արագ անցավ մյուս ափը ու գրոհեց թշնամու կենտրոնի վրա, ընդունելով իր վրա հակառակորդի հարվածը: Կռիվն կենտրոնացավ Ալեքսանդրի շուրջը: Մարտի ընթացքում թագավորի նիզակը կոտրվեց, բայց նա անձամբ տապալեց մի քանի թշնամու իր օգնականից խլած նիզակով: Հետո նրա սաղավարտը ծակվեց, իսկ երբ իր դեմն դուրս եկավ պարսիկ զինվոր ռազմական կացնիկով, Ալեքսանդրի սխրակից ու կաթնեղբայր [[Կլիթոս]]ը հատեց թշնամու ձեռքը զենքի հետ միասին: Մինչդեռ գնում էր այս կռիվը, Պարմենիոնի զորաթևը, վերջապես, ավարտեց գետի անցումը, հզոր գրոհ ձեռնարկեց և պարսիկներին փախուստի մատնեց: Գրանիկոս գետի ճակատամարտում հեծելազորը ցուցադրեց իրեն որպես հաղթանակի վճռորոշ դերակատար: Գրանիկոսում բացահայտվեց, որ մակեդոնացիների ամուր զրահն ու երկար նիզակները գերազանցում էին պարսիկների տեգերը: Այս ճակատամարտում մակեդոնական փաղանգը չմասնակցեց տեղանքի կտրտվածության պատճառով: Պատմական աղբյուրները հաղորդում են մակեդոնացիների անհավատալի փոքր կորուստների մասին, մինչդեռ պարսիկների կորուստները հազարների հասան: Այդ ճակատամարտում վախճանվեցին [[Դարեհ]]ի ավագ որդին, մի շարք բարձր խիզախություն ցուցաբերած զորավարներ, ինչպես նաև հեծելազորի հիմնական կորիզը: Բոլոր զոհերը, և՛ մակեդոնացիք, և՛ պարսիկները, արժանացան Ալեքսանդրի կողմից պատվավոր հուղարկավորմանը: Ալեքսանդրը այցելեց իր բոլոր վնասվածներին և աջակցության ու կարեկցանքի խոսքեր հաղորդեց իրենց: Գերի վերցրած հույն վարձկաններին Ալեքսանդրը շղթաներով տաժանավայր ուղարկեց, այդպիսով պատժելով նրանց ՛՛բարբարոսների՛՛ կողմում կռվելու համար:▼
Մակեդոնացիք Գրանիկոսի անցումը կազմակերպեցին երկու փուլով: Նախ Պարմենիոնի զորաթևը մտավ գետը, շեղելով պարսիկների ուշադրությունը, իսկ Ալեքսանդրը իր հեծելազորի ուղեկցությամբ շեշտակի ձախ թեքվեց, արագ անցավ մյուս ափը ու գրոհեց թշնամու կենտրոնի վրա, ընդունելով իր վրա հակառակորդի հարվածը: Կռիվն կենտրոնացավ Ալեքսանդրի շուրջը: Մարտի ընթացքում թագավորի նիզակը կոտրվեց, բայց նա անձամբ տապալեց մի քանի թշնամու իր օգնականից խլած նիզակով: Հետո նրա սաղավարտը ծակվեց, իսկ երբ իր դեմն դուրս եկավ պարսիկ զինվոր ռազմական կացնիկով, Ալեքսանդրի սխրակից ու կաթնեղբայր [[Կլիթոս]]ը հատեց թշնամու ձեռքը զենքի հետ միասին: Մինչդեռ գնում էր այս կռիվը, Պարմենիոնի զորաթևը, վերջապես, ավարտեց գետի անցումը, հզոր գրոհ ձեռնարկեց և պարսիկներին փախուստի մատնեց:
▲
Գրանիկոսի հաղթանակից հետո Ալեքսանդրը խորացավ Առաջավոր Ասիա:
==Գրականության ցանկ==
|