«Իսոսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 35 interwiki links, now provided by Wikidata on d:q201526 (translate me)
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Ճակատամարտ
[[Պատկեր:Reconstruction of the mosaic depiction of the Battle of Issus after a painting by Apelles found in the House of the Faun at Pompeii (published 1893).jpg|thumb]]
|Ճակատամարտի անվանում = Իսոսի ճակատամարտ
'''Իսոսի ճակատամարտ''', մ.թ.ա.333-ին տեղի է ունեցել պարսից արքա [[Դարեհ III]] և [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] միջև, [[Կիլիկիա]]յի Իսոս քաղաքի մոտ: Պարսկական բանակում հաշվվել է 120-130 հազար մարդ, հունա-մակեդոնականում` 30-40 հազար: Մակեդոնական փաղանգի հմուտ գործողությունները, սրընթաց հարձակումը և ծանր հեծելազորի թևային հարվածը որոշել են ճակատամարտի ելքը` հօգուտ Ալեքսամդր Մակեդոնացու:Իսոսի ճակատամարտի հետևանքով Ալեքսանդր Մակեդոնացին նվաճել է [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան պետության]] արևմտյան երկրամասերը և տիրապետություն ձեռք բերել [[Եգեյալ ծով]]ում:
|Հակամարտություն = [[Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ]]
|Գունային ուրվագիծ = background:#ffccaa;color:#000000
|Պատկեր = [[Պատկեր: Battle_of_Issus.jpg|380px]]
|Վերնագիր = Իսոսի ճակատամարտ ([[Պոմպեյ]]ի խճանկար)
|Թվական = 333 մ. թ. ա., նոյեմբեր
|Վայր = [[Իսոս]]ի ծոցի ափ, [[Կիլիկիա]] (ժամ. [[Թուրքիա]]յի [[Իսկանդերուն]] քաղաքի մոտ)
|Արդյունք = [[Հին Մակեդոնիա]]յի հաղթանակ
|Հակառակորդ1 = [[Հին Մակեդոնիա]], <br /> [[Կորինֆյան միություն]]
|Հակառակորդ2 = [[Աքեմենյանների կայսրություն|Պարսկաստան]]
|Հրամանատար1 = [[Ալեքսանդր Մակեդոնացի]]
|Հրամանատար2 = Արքայոցն Արքա [[Դարեհ III]]
|Ուժեր1 = 35 հազար հետևակազոր, <br /> 5 հազար հեծելազոր
|Ուժեր2 = 200 հազար հետևակազոր, <br/> 10հազար հեծելազոր (ենթադրաբար)
|Կորուստներ1 = զոհված 150 ձիավոր, <br/> 300 հետևակային (ենթադրաբար)
|Կորուստներ2 = անհայտ
|}}
'''Իսոսի ճակատամարտը''' տեղի է ունեցել մ.թ.ա. 333 թ. նոյեմբերին, [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] ու [[Դարեհ III]] [[Աքեմենյան]]ի զորքերի միջև, [[Կիլիկիա]]յի [[Իսոս]] ծոցի ափին, (այժմ՝ [[Թուրքիա]]յի [[Իսկանդերուն]] քաղաքի մոտակայքում): Այն դասվում է որպես Ալեքսանդրի Արևելյան արշավանքի երկրորդ մեծ ճակատամարտը , որն կանխորոշեց [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան պետության]] անկումը: Իսոսի ճակատամարտի հետևանքով Ալեքսանդր Մակեդոնացին նվաճեց [[Պարսկաստան|Պարսկական տիրակալության]] արևմտյան երկրամասերը և տիրապետություն ձեռք բերեց [[Եգեյան ծով]]ում:
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
 
[[Գրանիկոսի ճակատամարտ|Գրանիկոս]] գետի ճակատամարտից հետո Ալեքսանդրը, պաշարելով [[Անատոլիա]]յի մերձափնյա քաղաքները, հատեց Թավրոսի լեռնաշղթան, անցավ Կիլիկյան Դարպասի նեղ նրբանցքով ու մուտք գործեց [[Կիլիկիա]]: Դարեհը, գլխավորելով իր բազմահազարանոց զորքը, Բաբելոնից դուրս եկավ Ալեքսանդրին ընդառաջ: Հակառակորդները որոշ ժամանակ իրար շուրջ տեղաշարժումներ էին կատարում, մեկը մյուսից անտեղյակ լինելով: Վերջապես, Ալեքսանդրին տեղեկացրին, որ Դարեհի զորքը տեղակայվել է իր թիկունքում, [[Միջերկրական ծով]]ի հյուսիս-արևելյան անկյունում գտնվող [[Իսոս]] ծոցի ափին: Երկու կողմերը պարտադրված էին անհապաղորեն մտնելու բախման մեջ: Պարսկական բանակը իր զբաղեցրած թիկունքային դիրքով վտանգում էր մակեդոնացիների հաղորդակցության շղթաները: Ինչ վերաբերվում է պարսիկներին, ապա նրանց հսկայական զորքի համար երկարատև անգործությունը ծայրահեղ անցանկալի էր:
[[Կատեգորիա:Ճակատամարտեր այբբենական կարգով]]
 
 
{{Link FA|fi}}
Բանակները ճամբարվեցին Պինարուս գետի հովտում. պարսիկները՝ գետի հյուսիսային ափին, հունա-մակեդոնական զորքը՝ հարավային: Այս ճակատամարտում մասնակցող ուժերի քանակը անհայտ է. ենթադրաբար, Դարեհի զորքը գերազանցում էր Ալեքսանդրի զորքը մոտ 6 անգամ:
Իսոսի դաշտվայրը խցկված է Միջերկրական ծովի ու լեռների միջև և ամենալայն մասում կազմում է ընդամենը 2.5 կիլոմետր: Այդպիսի տեղանքը առավել բարենպաստ էր քչաքանակ ու արագաշարժ հունա-մակեդոնական զորքի համար:
 
 
Ալեքսանդրի զորքը Իսոսին մոտեցավ երկարատև արագընթաց երթից և անպատրաստ էր մարտական գործողությունների անհապաղ մեկնարկին: Ալեքսանդրը տրամադրեց նրան հանգստանալու հնարավորություն, այնուհետև առաջնոդեց դեպի կռվի վայրը: Մոտենալով թշնամուն, նա իր նժույգի վրա սլացավ շարքերի երկարությամբ, քաջալերելով ու մարտի
տենչ հաղորդելով իր զինվորներին:
 
 
Պինարուս գետաբերանի հարթ տեղանքն ու ջրի ծանծաղությունը հատկապես հարմար էին հեծելազորի գործողությունների համար: Դարեհը տեղադրեց իր զորքի հիմնական բռունցքը, ձիավորներին, դաշտավայրի հենց այդ մասում: Նա մտադրված էր հուժկու թևային գրոհ արձակել թշնամու փոքրաթիվ հեծելազորի վրա, մտնել մակեդոնական թիկունքն ու շրջափակել ամբողջ զորքը: Գուշակելով պարսիկների այդպիսի քայլերը, Ալեքսանդրը ուժեղացրեց իր ձախ թևը լրացուցիչ նժույգավորներով: Ալեքսանդրը հանձնարարել էր ձախ թևի զորավարությունը [[Պարմենիոն]]ին, իսկ ինքը, առաջնորդելով իր [[հեթայր]]ներին, հետևակին ու սակավաթիվ մնացած թեթև հեծելազորին, դիրքավորվեց ճակատամարտի աջ թևում, բլուրների ստորոտում:
 
 
Դարեհը, իր շքախմբով շրջապատված, անշարժ կանգնած էր իր բանակի կենտորնում, ռազմակառքի մեջ: Նրա շուրջը մոգերը աղոթում ու կրակապաշտական ծեսեր էին կատարում: Զորքի հետևի մասում տեղավորվել էր արքայի հսկայական սայլաճամբարը, բնակեցվաց իր կանանցով, դստերներով, ոսկիներով ու պերճանքի առարկաներով: Դարեհը այնքան էր վստահ իր հաղթանակում, որ կարգադրել էր Ալեքսանդրին կենդանի բռնել: Իսկ Ալեքսանդրի հաղթանակի գրավականներն էին մարտի անվրեպ ղեկավարումը, ինքնատիպ մարտավարությունը, զինվորների բարձր մարտական ոգին ու վարժվածությունը: Ալեքսանդրի մտադրությունն հետևյալն էր՝ մինչդեռ Պարմենիոնի թևը կզսպեր պարսիկ հեծելազորի ճնշումը, կազմակերպել հիմնական գրոհը աջ թևում, պատռել թշնամու գծերը ու նետվել գլխավոր թիրախի, Դարեհի, ուղղությամբ: Այդպիսով, առճակատող կողմերը ընդունել էին նմանատիպ մարտավարություն:
[[ Պատկեր: Battle_issus_decisive.gif|left|thumb|340px ]]
 
 
Ալեքսանդրը փայլուն կերպով իրականացրեց իր մտահղացումը: Հեթայրները աջ կողմից շրջանցեցին պարսից զորքի գիծը և մխրճվեցին նրանց հետևակազորի մեջ: Այնուհետև Ալեքսանդրը կիսաշրջեց իր խումբը և սեպաձև բռունցքով հարվածեց թշնամու առջևի գիծը: Այստեղից նա, հրելով ու հետ մղելով ափշած ու խառնաշփոթված պարսիկներին, սլացավ դեպի Դարեհի նստատեղը: Սկսվեց կատաղի մարտ երկու կողմերի ընտրանի զորքերի միջև: Շուտով պարզվեց, որ Ալեքսանդրի գրոհայինները չափից ավելի խորացան թշնամու շարքերը, ինչի հետևանքով մակեդոնացիների շարքը պատռվեց ու ճեղքվացքի մեջ ներխուժեցին փորձառու հույն վարձկանները: Մակեդոնացիք, կորցնելով բազմաթիվ սպաներ, քայլ առ քայլ զիջում էին իրենց դիրքերը պարսիկների հուժկու հարվածների տակ: Սակայն, Ալեքսանդրը իր առջևում տեսնում էր միայն մեկ թիրախ՝ անձամբ Դարեհին: Անտեսելով Պարմենիոնի թևի ծայրաստիճան ծանր վիճակը, նա իր գվարդիականների հետ սրընթաց սլանում էր Դարեհի ռազմակառքի ուղղությամբ: Պարսիկ թիկնապահները զանգվածներով զոհվում էին իրենց արքային պաշտպանելիս: Դարեհը, դիտելով իր շուրջը տեղի ունեցող սպանդանոցը, իջավ իր ռազմակառքից, քայլափոխ անցավ դիակների կույտերերի վրայով, վեր ցատկեց իր նժույգի վրա, ու, մինչ ճակատամարտի ավարտը, փախուստի դիմեց: Նրա հետևից վազեց իր զորքը, ցնծված միահամուռ աղաղակով ՛՛արքան փախչում է՛՛: Մնացած պարսիկ զինվորները, լսելով այդ ճիչն ու տեսնելով, որ իրենց զորքը նահանջում է, իսկ նրա հետևից գլորվում է մակեդոնացիների ալիքը, շրջեցին իրենց նժույգները: Գազազած մակեդոնացիք հետապնդում էին, և պարսիկները, մխրճելով իրենց իսկ հետևակին, խուճապահար նահանջեցին: Բոլորի առջևում արշավակի սլանում էր Դարեհը, իսկ Ալեքսանդրը կատաղի հետապնդում էր նրան:
 
 
Շուտով իջավ գիշերը և Ալեքսանդրը հրաժարվեց իր մտադրությունից: Նա հավաքեց Դարեհի թողաց զենքն ու հագուստը և վերադարձավ ճամբարը: Այստեղ արդեն մակեդոնացիք տոնում էին իրենց հաղթանակը: Դարեհի լքված սայլաճամբարում բացի գանձերից հայտնաբերվեցին նրա մայրը, կինն ու երկու դստերները: Պատմիչները նշում են պարսկական բանակի ահռելի կորուստների մասին:
 
 
 
==Գրականության ցանկ==
* И. Шифман. Александр Македонский. Ленинград, "Наука", 207 с., 1988
* Ф. Шахермайр. Александр Македонский. Москва, "Наука", 384 с., 1984
* Д. Фуллер. Военное искусство Александра Великого. Москва, "Центрополиграф", 350 с., 2003
 
{{Վիքիքաղվածք}}
 
[[Կատեգորիա:Զորավարներ]]
[[Կատեգորիա:Պատմություն]]
[[Կատեգորիա:Ճակատամարտեր այբբենական կարգով]]
 
 
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Հունական պատմություն]]
{{Վիքիքաղվածք}}
 
[[Կատեգորիա:Զորավարներ]]
[[Կատեգորիա:Պատմություն]]
[[Կատեգորիա:Ճակատամարտեր]]