«Անթրոպոգենեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
 
 
'''Անթրոպոգենեզ'''- կենսաբանական [[էվոլուցիա]]յի մի մասը, որը բերեց բանական մարդու հայտնվելուն (լատ. [[''Homo sapiens'']] [[մարդ բանական]]), որն առանձնանում է մնացած հոմինիդներից, մարդանման կապիկներից և ընկերքավոր կաթնասուններից, մարդու ֆիզիկական տիպի էվոլուցիոն-պատմական ձևավորման, նրա աշխատանքային գործունեության, խոսքի սկզբնական զարգացման գործընթացը: Անթրոպոգենեզի ուսումնասիրությամբ բազմաթիվ գիտություններ են զբաղվում, մասնավորապես՝ անթրոպոլոգիա, պալեոանթրոպոլոգիա, գենետիկա, [[լեզվաբանություն]]:
Էվոլուցիոն համատեքստում «'''մարդ'''» տերմինը վերաբերում է ո՛չ միայն այժմ ապրող մարդկանց, այլև ''Homo'' տեսակի սերնդի ոչնչացած ներկայացուցիչներին: Բացի այդ, անթրոպոգենեզի հետազոտությունները տարածվում են այլ հոմոնոիդների, օրինակ, ավստրալոպիտեկների վրա: Homo տեսակն առանձնացել է ավստրալոպիտեկներից կամ նրանց նման հոմինիններից շուրջ 2 մլն տարի առաջ՝ Աֆրիկայում: Գոյություն են ունեցել մարդկանց մի քանի տեսակներ, որոնց մեծամասնությունը ոչնչացել է: Նրանց են պատկանում, մասնավորապես, էրեկտուսները և նեանդերտալացնիները:
Անտրոպոգենեզի կարևորագույն փուլերը, որոնք առանձնացրել են մարդուն այլ հոմոնոիդներից և դուրս են բերել նրան կենդանիների աշխարհից, եղել են աշխատանքային գործիքների պատրաստումը, կրակի յուրացումը և լեզվի առաջացումը:
Սկսած [[Homo habilis]] (հմուտ մարդ)-ից՝ մարդիկ օգտագործում էին քարե գործիքներ՝ ավելի ու ավելի վարպետորեն պատրաստված: (Տես՝ Պալեոլիթ): Վերջին 50000 տարում մշակույթն ու տեխնոլոգիան ավելի արագ են փոփոխվում, քան նախորդող դարաշրջաններում:
 
 
Տող 35.
1920-ական թվականներին Աֆրիկայում իրապես հայտնաբերվեցին մի էակի մնացորդները, որին Ռայմոնդ Դարտն անվանեց ավստրալոպիտեկ: Առաջին կարևոր գտածոն այդ էակի ձագի գանգն էր, որ գտել էին Հարավային Աֆրիկայում: Ձագուկի ուղեղը շատ մեծ էր կապիկի ձագի ուղեղի համեմատ՝ 410 〖սմ〗^3, և կլոր ձև ուներ, ինչպես ժամանակակից մարդկանց մոտ: Ժանիքները կարճ էին, իսկ գանգի հիմքը նման էր ուղիղ կեցվածք ունեցող էակների գանգին: Այդ հատկանիշները համոզեցին Դարտին այն բանում, որ էակը անցումային օղակ է եղել մարդու և կապիկի միջև:
Շուրջ 20 տարի պահանջվեց, որպեսզի հաստատվի Դարտի բացահայտումը ավստրալոպիտեկների ոսկրերի նոր գտածոներով: Այդ ժամանակ այն կարծիքն էր տիրում, որ ինտելեկտի զարգացումը նախորդել է ուղղաձիգ կեցվածքին անցնելուն, իսկ ավստրալոպիտեկների դիմագծերը հակառակի մասին էին ասում: XX դարի երկրորդ կեսից ավստրալոպիտեկը համարվում էր ''homo'' տեսակի ուղղակի նախնին, որին պատկանում է նաև մարդը: ''Homo sapiens''-ի հետ միասին ավստրալոպիտեկը մտնում է հոմինինի տրիբի մեջ: Կուտակվում են նոր տվյալներ, որոնք կասկածի տակ են դնում ավստրալոպիտեկներից մարդու ծագման մասին վարկածը և այդ տեսակը պատնեշ է հանդիսանում անթրոպոգենեզում: Դատելով սախելանտրոպի և օրրօրինի մնացորդների՝ վերջերս հայտնաբերած գտածոներով, ավստրալոպիտեկներին նախորդել են այլ մարդանման կապիկներ, որոնք նրանցից ավելի շատ են նման մարդկանց ավելի ուշ տեսակներին:
Սենսացիոն բացահայտում է կատարել Լի Բերգերը Վիտվոթերսրենդի համալսարանից Յոհանսբուրգում ( [[Witwatersrand University in Johannesburg]]):
Այն արված է Մալապա քարանձավում (Malapa Cave) կատարված պեղումների ժամանակ Ստերկֆոնտեյն շրջանում գտնվել է ավստրալոպիտեկի՝ գրեթե ամբողջական կմախք( ձագուկի կմախքը), որն ապրել է շուրջ 2 մլն տարի առաջ (եղել են նաև այլ գտածոներ, օրինակ, 1994 թ. ՝ 3,3 մլն տարի առաջ):