«Ագռավներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
 
 
===Բնակավայրերը===
Ագռավների տեսակներից հայտնի է 100 տեսակ՝ տարածված են Եվրոպայում, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում: Հյուսիսում ապրողները չվող են, հարավում ապրողները՝ նստակյաց: ՀՀ-ում տարածված է 8 տեսակ՝ սև և մոխրագույն ագռավներ,կաչաղակ, կարմրակտուց,ալպիական, սովորական ճայեր,սերմնաքաղ:
 
 
===Սև ագռավներ===
Բնորոշվում են ամրակազմ մարմնով,որոնց երկարությունը՝ 45-65 սմ, կենդանի զանգվածը՝ 400-600 գ:Կտուցը և ոտքերն ամուր են, թևերը՝ լայն ու կարճ, պոչը՝ ուղիղ, կլորավուն:Փետրավորումը մոխրագույն է կամ սև, հաճախ՝ մետաղական փայլով:Բազմանում են տարին մեկ կամ երկու անգամ՝ դնելով 2-8 խայտաբղետ ձու: Ամենակեր են, երբեմն՝ վնասատու: Սնվում են պտուղներով և այլ թռչունների ձվերով ու ձագերով:Սև ագռավը լայնորեն տարածված է լեռներում: Օգտակար է` որպես բնական սանիտար: Սակայն վերջին տասնամյակում, տարածքների սեփականաշնորհումից հետո, դաշտերում լեշերի գոյությունը խիստ նվազել է, որը կարող է դառնալ սև ագռավի թվաքանակի կրճատման պատճառ:
Ընդունակ է որոշ տրամաբանական գործողություններ կատարելու և վերարտադրելու մարդու որոշ բառեր:Հետաքրքիր են թռիչքային խաղերը հողմավար բազեի և սպիտակագլուխ անգղերի հետ:
Տող 12.
 
 
===Մոխրագույն ագռավներ===
Մոխրագույն ագռավները հսկայական երամներով գիշերում են ծառաշատ զբոսայգիներում, շենքերի տանիքներում: Աղմկարար վարքով, տհաճ կռռոցներով անհանգիստ մթնոլորտ են ստեղծում փողոցներում ու բակերում: Որպես ամենակեր,հատկապես մեծ քաղաքներում ու քաղաքամերձ աղբանոցներում կենցաղային թափոններով սնվողներ՝ շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչ են: Մեծ վնաս կարող են պատճառել մանր թռչունների ձագերին ու ձվերին:Անտառային կաչաղակը բնակվում է սաղարթավոր անտառներում, ծառածածկ գետահովիտներում: Թևին կա կարմիր բիծ, գլխին՝ թույլ զարգացած փուփուլ: Վնասակար է, ոչնչացնում է այլ թռչունների ձագերն ու ձվերը:Կոպիտ ագռավային ձայնի շնորհիվ լավ ճանաչելի է դաշտային պայմաններում:
 
 
===Սովորական կաչաղակ===
Սովորական կաչաղակի պոչը երկար է, փետրավորումը` սևի ու սպիտակի համադրությամբ: Երևան է թափանցել 1970-ական թվականներին: Վնասակար է. ոչնչացնում է որսորդական և այլ մանր թռչուններ՝ կաքավ,լոր, արտույտ ու մեծ քանակությամբ ձվեր:Սևանա լճի ափամերձ տնկարկների խիտ սավանում բազմանում է անկորուստ, ուստի անհրաժեշտ է կիրառել թվաքանակի նվազեցման արհեստական միջոցներ: Խոշոր քաղաքներում սանիտարական վիճակի ցուցիչ է. տարածված է փողոցներում և քաղաքամերձ աղբանոցներում:
 
 
===Ալպիական ճայ===
Ալպիական ճայի ՀՀ-ում տարածմանը վերաբերող տվյալներ հավաքագրվել են 1955 թ-ին: Թռիչքը ճարպիկ է, սավառնում է մեծ բարձրություններում՝ ժայռագագաթների շուրջը: Բարձրադիր լեռնային գոտում տարածված լինելու պատճառով կենսակերպի բազմաթիվ մանրամասներ ուսումնասիրված չեն:
 
 
===Կարմրակտուց ճայ===
Կարմրակտուց ճայն աղմկարար է, կերակրվում է երամներով, ժայռերի ծերպերին, մարգագետիններում, նոսրանտառներում: Սավառնում է մեծ բարձրություններում, ձմռանն իջնում է ցածրադիր վայրեր:
 
===Մեծ անտառային կաչաղակ===
Հետաքրքրություն են ներկայացնում հարևանությամբ բնադրող թռչունների հետ թռիչքային խաղերը, որոնք ժամանցի տպավորություն են թողնում:
 
 
===Սովորական ճայ===
Սովորական ճայը լայնորեն տարածված է տափաստաններում և հովիտներում: Արարատյան դաշտում բնադրման փաստը հաստատվել է վերջին 5 տարիներին՝ գաղութների կայուն գոյությամբ: Օգտակար է, որոշակի դեր ունի բնահողում զարգացող վնասատու միջատների ոչնչացման գործում:
Օգտակար է, որոշակի դեր ունի բնահողում զարգացող վնասատու միջատների ոչնչացման գործում:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ագռավներ» էջից