«Սևան (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 23 interwiki links, now provided by Wikidata on d:q39625 (translate me)
No edit summary
Տող 74.
Ներկայումս սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններից է փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության գործի զարգացումը, որոնց ուղղությամբ իրականացվում են ծրագրեր: Բնակչության մի մասը զբաղված է կրթության, մշակույթի, ծառայությունների մատուցման ոլորտներում: <ref>{{cite book|author=Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան|title=Աշխարհագրական անունների բառարան|publisher=«Լույս»|location=Երևան|year=1989|page=էջ 290}}</ref><ref>{{cite book|author=Ա. Ա. Ասլանյան, Հ, Ղ Գրգեարյան|title=Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան|publisher=ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն|location=Երևան|year=1981|page=էջ 173}}</ref> 2012 թվականի նոյեմբերի 10-ին մեծ շուքով նշվեց քաղաքի 170 ամյակը:
 
Համայնքի բնակարանային տնտեսության պահպանումն իրականացվում է գործող 4 համատիրությունների միջոցով, որոնք ընդգրկում են 201 բազմաբնակարան շենք:
Համայնքային ոչ առևտրային 11 կազմակերպությունների` 5 նախակրթարանների, Հովհ. Այվազովսկու անվան արվեստի, երաժշտական դպրոցների, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի, Վ. Ստեփանյանի անվան Գրադարանների կենտրոնացված համակարգի /7 գրադարան/, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, համայնքային մշակութային կենտրոնի գործունեության շնորհիվ նախադպրոցական կրթության իրականացումը, մարզամշակութային առօրյան, երեխաների արտադպրոցական աշխատանքների կազմակերպումը իրականացվում է համակարգված ու նպատակային:
Համայնքային մշակութային կյանքի ռիթմն ապահովում են «Սևան» ժողովրդական և «Սուինա-Սևան» ժամանակակից պարերի և «Ակորդներ» էստրադային համույթները:
Համայնքում գործում են 6 հիմնական և 1 ավագ դպրոց, արհեստագործական ուսումնարան, քոլեջ, բժշկական ուսումնարան:
Սևանում է գտնվում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, որի բնագիտական թանգարանն էլ Սևանա լճի, տարածաշրջանի կենդանական և բուսական աշխարհի, ժողովրդագրության, ավանդույթների ամբողջական ցուցանմուշների և ցուցադրությունների եզակի վայր է:
Սևանը գործնական-ընկերային ապակենտրոնացված հարաբերությունների ոլորտում ունի լուրջ հաջողություններ: «Սևան-Գրենոբլ» քույր քաղաքներ համագործակցությունը բոլորում է իր 7-ամյա կենսագրությունը և ներառում է զբոսաշրջային, կրթական և առողջապահական ոլորտները` ամրապնդելով հայ-ֆրանսիական բարեկամությունը գործնական ծրագրերի տեսքով:
Մեկամյա կենսագրություն ունեն Սևանի և Լեհաստանի Բրոդնիցա քաղաքի միջև հաստատված ապակենտրոնացված հարաբերությունները: Համագործակցության ոլորտներն են` տեղական ինքնակառավարման մարմինների միջև փորձի, տեղեկատվության փոխանակում, համագործակցություն կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում, զբոսաշրջության, երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացում:
Վերջին տարիների ընթացքում համայնքում միջազգային և տեղական կազմակերպությունների և համայնքային ներդրումների միջոցով իրականացվել են մի շարք ծրագրեր:
Համայնքի ղեկավար Գ. Մալխասյանի նախաձեռնությամբ 2003թ-ին ստեղծված «Սևան բարեգործական» հիմնադրամի կողմից իրականացված հեռուստամարաթոների միջոցով հանգանակված գումարով իրականացվել են քաղաքապահպան ձեռնարկներ:
Սևանում լույս են տեսնում «Սևան» թերթը, «Ափ» ամսագիրը, գործում է «Գեղամա» հեռուստաընկերությունը:
Համայնքում գործունեություն են իրականացնում մի շարք հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ:
Զբաղվածությունը
Անցյալ դարի 90-ական թթ-ին փակվեցին և սեփականաշնորհվեցին քաղաքի խոշոր ձեռնարկություններն ու գործարանները, որոնք այսօր չեն գործում:
Ներկայումս սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններից է փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության գործի զարգացումը, որոնց ուղղությամբ իրականացվում են ծրագրեր: Բնակչության մի մասը զբաղված է կրթության, մշակույթի, ծառայությունների մատուցման ոլորտներում:
== Քույր քաղաքներ ==
* {{Դրոշ|Լեհաստան}} [[Բրոդնիցա]], [[Լեհաստան]]