«Վահե Աղաբեկյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 4.
 
Մասնագիտությամբ ինժեներ Վահե Աղաբեկյանցը Հայաստան է տեղափոխվել 1998 թ. և 1999 թ-ից աշխատել է որպես արտաքին գործերի նախարար [[Վարդան Օսկանյան]]ի խորհրդական, իսկ 2005-2007 թթ.-ին զբաղվել է մասնավորապես գյուղական համայնքների զարգացման ծրագրով:
 
Վահե Աղաբեկյանցը ծնվել է 1952թ.-ի նոյեմբերի 26-ին` Թեհրանում:
 
1959-1971թթ. հաճախել է Թեհրանի հայկական ՙՀուր՚ Տարրական դպրոցը, ՙՔուշեշ Դավթյան՚ հայկական դպրոցը եւ ՙԻրան Ֆարդա՚ միջնկարգ դպրոցը:
1973-1975թթ. սովորել է Վենթվորթ-ի Տեխնիկական Ինստիտուտում` Բոսթոն, Մասաչուսեթս, եւ ստացել ինժեներ-էլեկտրիկի մասնագիտություն:
1975-1978թթ.-ին կրթությունը շարունակել է Բոսթոնում գտնվող Նորթիսթըրն Համալսարանում, ուր վերոհիշյալ մասնագիտությամբ բակալավրի կոչում է ստացել: 1975-1979թթ. աշխատել է ՙՀայրենիք Միություն՚ ընկերությունում (հրատարակչություն)` որպես արտադրության պատասխանատու: 1979-1982թթ. աշխատել է հրատարակչական գործունեությամբ զբաղվող ՙՅունիփրինթ՚ ընկերությունում` որպես գործադիր տնօրեն: 1982-84թթ. եղել է սպորտային ապրանքների ներմուծմամբ եւ տարածմամբ զբաղվող ՙՌոմնի Գրուպ՚ ընկերության նախագահը: 1984-1998թթ. հանդիսացել է ՙՄիքրոքորփ՚ ընկերության հիմնադիր, նախագահ եւ գործերի կառավարիչ: Ընկերությունը զբաղվում էր համակարգչային ծրագրավորման եւ բիզնեսի ավտոմատացման խորհրդատվությամբ եւ համագործակցում Հարավային Կալիֆորնիայում գործող Ֆորչուն վարկանիշով 500 մեծագույն ընկերությունների գրասենյակների ցանցի հետ: 1999թ.-ից մինչ այժմ հանդիսանում է ՀՀ Արտաքին Գործերի Նախարարի խորհրդական: 2000-2002թթ. աշխատել է Լինսի Հիմնադրամի ՙՆերդրում՚ ԾԻԳ-ում` որպես գործադիր տնօրեն: Տիրապետում է հայերեն, անգլերեն եւ պարսկերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
2007 թ. հունիսից զբաղեցնում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: