«Պաուլ Ցելան»–ի խմբագրումների տարբերություն

 
«Ես տարբերություն չեմ տեսնում սեղմված բռունցքի և բանաստեղծության միջև» - այս սկզբունքը, չնայած ցելանյան բանաստեղծության հերմետիկ բնույթին, դրան միաժամանակ խորունկ ապրումայնություն է հաղորդում` մեջտեղ հանելով բանաստեղծման մյուս սկզբունքը, որը գոյաբանական ընդգրկման է. «Բանաստեղծությունը - զուտ մահկանացուության և մեռած տառի փոխակերպումն է անսահմանության»: Հայդեգերյան «գոյության տան» իր անկյունում այն լուսավորում է հիշողությունն ու ցավը, վախն ու հուսացումը, սերն ու տագնապը: Այդ լուսավորման ներքո, ինչպես նա ինքն է գրում իր մի բանաստեղծության մեջ, «Ամեն ինչ ավելի քիչ է, / քան կա, / ամեն ինչ ավելին է»:
«Բանաստեղծությունը - ժամանակակից բանաստեղծությունը - անկասկած ավելի ու ավելի է ձգտում համրության, և դա, ինձ թվում է, միայն անուղղակիորեն է կապված բառապաշարի ընտրության դժվարություններին, շարահյուսության կտրուկ անկումներին և էլլիպսիզմների հակմանը: Բանաստեղծությունը...հաստատվում է ինքն իր եզրին, եզրին կանգնելու համար այն իրեն իր Արդեն-Ոչ-ից անդադար հետ է կանչում և հեռացնումմղում է իր Դեռ-Եվս-ի մեջ: ... Դա ակտուալիզացված լեզու է, որը ազատված է ինչ-որ արմատական անհատականացման նշանով և ըստ այդմ հիշողության մեջ պահել է լեզվով հատկացված սահմանները և նրանով ներկայացված հնարավորությունները»:
 
==ԵՐԿԵՐԸ==
Անանուն մասնակից