«Ռոլան Բարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Ծնվել է 1915թ. նոյեմբերի 12-ին Շարբուրում: Առաջին աշխարհամարտում ռազմածովային ճակատամարտերից մեկում հո...
 
No edit summary
Տող 1.
'''Ռոլան Բարտ''' ({{lang-fr|Roland Barthes}}; [[նոյեմբերի 12]] [[1915]], [[Շարբուր]] — [[մարտի 25]] [[1980]], [[Փարիզ]]), ֆրանսիացի փիլիսոփա, պոստստրուկտուրալիստ և սեմիոտիկ։
 
== Կենսագրություն և աշխծատանքներ ==
Ծնվել է 1915թ. նոյեմբերի 12-ին Շարբուրում: Առաջին աշխարհամարտում ռազմածովային ճակատամարտերից մեկում հոր զոհվելուց հետո (1916) մոր` Հենրիետ Բինժեր Բարտի հետ տեղափոխվում է Բայոնա, ուր և Ռ.Բարտն անցկացնում է իր մանկությունը: 1924թ. նրանք տեղափոխվում են Փարիզ. այստեղ նա ստանում է դասական հումանիտար կրթություն. սկզբում Մոնտենի (1924-1930), ապա` Լյուդովիկոս Մեծի (1930-34) լիցեյներում:
Իրավիճակը բարդանում է, երբ նրա մայրն արտամուսնական կապերից երեխա է ունենում (1927), որը պատճառ է դառնում, որ նրա պապն ու տատը հրաժարվեն նրանց ֆինանսական օժանդակություն ցուցաբերելուց: Մայրը ստիպված աշխատանքի է անցնում որպես կազմարար, որը հնարավություն է տալիս Ռոլան Բարտին ուսումը շարունակել Ստրասբուրգում` դասական գրականության, հունական ողբերգության, քերականության և բանահյուսության գծով (դասական գրականության և քերականության ու բանահյուսության թեկնածուական աստիճան ստանալով համապատասխանաբար 1939 և 1943թթ.): 1934թ Ռ.Բարտն հիվանդանում է տուբերկուլոզով (որը խանգարեց նրա դոկտորական հետազոտությանը) և իր ժամանակի մեծ մասն անցկացնում է սանատորիաներում (1934-35 և 1942-46թթ.): Չնայած այդ ամենին` շարունակում կարդալ ու գրել, անգամ հիմնում է թատերական խմբակ ու դասավանդում Բիսարիայի (1939), Բայոնի (1939-40), Փարիզի (1942-46) լիցեյներում, Ռումինիայի/Բուխարեստի (1948-49) Ֆրանսիական ինստիտուտում, Եգիպտոսի/Ալեքսանդրիայի (1949-50) համալասարանում:
1952թ. պատմաբան Լյուսյեն Ֆևրի և ընկերաբան (սոցիոլոգ) Ժորժ Ֆրիդմանի միջնորդությամբ նա աշխատանքի է անցնում Գիտական հետազոտությունների ազ•ային կենտրոն (1952-59):
Այնուհետև Ռ.Բարտի հետազոտական կարիերան էլ ավելի է ընդլայնվում. 1960թ. դասավանդում է Բարձր գիտելիքների գործնական դպրոցում (1962թ. Նշանների, խորհրդանիշերի և պատկերների ընկերաբանության կենտրոնի ղեկավար), այնուհետև` Բալթիմորի Ջոն Հոփկինսի համալսարանում (1967-68թթ.), իսկ արդեն 1976-80թթ. նա Քոլեջ դը Ֆրանսի Գրական նշանագիտության ամբիոնի պրոֆեսոր էր:
Այս ժամանակ նա արդեն համարվում էր իր ժամանակի առաջատար քննադատներից: Նրա աշխատությունները մեծ տարածում են •տնումգտնում Եվրոպական և Ամերիկյան երկրներում, որոնք թարգմանվում և տարածվում են հատկապես նրա ողբերգական մահից հետո:
Իր կյանքի ծաղկուն տարիքում Քոլեջ դը Ֆրանսից քիչ հեռու նա 1980թ. փետրվարի 25-ին ավտովթարի է ենթարկվում և մահանում մարտի 27-ին:
 
{{DEFAULTSORT:Բարտ, Ռոլան}}
[[Կատեգորիա:Ֆրանսիացի փիլիսփաներ]]