«Գրանիկոսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ճակատամարտ |Ճակատամարտի անվանում = Գրանիկոս գետի ճակատամարտ |Հակամարտություն = Ա...»: |
No edit summary |
||
Տող 18.
|}}
[[Պատկեր: Battle_granicus.gif|left|thumb|350px]]
Մակեդոնացիք Գրանիկոսի անցումը կազմակերպեցին երկու փուլով: Նախ Պարմենիոնի զորաթևը մտավ գետը, շեղելով պարսիկների ուշադրությունը, իսկ Ալեքսանդրը իր հեծելազորի ուղեկցությամբ շեշտակի ձախ թեքվեց, արագ անցավ մյուս ափը ու գրոհեց թշնամու կենտրոնի վրա, ընդունելով իր վրա հակառակորդի հարվածը: Կռիվն կենտրոնացավ Ալեքսանդրի շուրջը: Մարտի ընթացքում թագավորի նիզակը կոտրվեց, բայց նա անձամբ տապալեց մի քանի թշնամու իր օգնականից խլած նիզակով: Հետո նրա սաղավարտը ծակվեց, իսկ երբ իր դեմն դուրս եկավ պարսիկ զինվոր ռազմական կացնիկով, Ալեքսանդրի սխրակից ու կաթնեղբայր [[Կլիթոս|Կլիթոսը]] հատեց թշնամու ձեռքը զենքի հետ միասին: Մինչդեռ գնում էր այս կռիվը, Պարմենիոնի զորաթևը, վերջապես, ավարտեց գետի անցումը, հզոր գրոհ ձեռնարկեց և պարսիկներին փախուստի մատնեց: Գրանիկոս գետի ճակատամարտում հեծելազորը ցուցադրեց իրեն որպես հաղթանակի վճռորոշ դերակատար: Գրանիկոսում բացահայտվեց, որ մակեդոնացիների ամուր զրահն ու երկար նիզակները գերազանցում էին պարսիկների տեգերը: Այս ճակատամարտում մակեդոնական փաղանգը չմասնակցեց տեղանքի կտրտվածության պատճառով: Պատմական աղբյուրները հաղորդում են մակեդոնացիների անհավատալի փոքր կորուստների մասին, մինչդեռ պարսիկների կորուստները հազարների հասան: Այդ ճակատամարտում վախճանվեցին [[Դարեհ|Դարեհի]] ավագ որդին, մի շարք բարձր խիզախություն ցուցաբերած զորավարներ, ինչպես նաև հեծելազորի հիմնական կորիզը: Բոլոր զոհերը, և՛ մակեդոնացիք, և՛ պարսիկները, արժանացան Ալեքսանդրի կողմից պատվավոր հուղարկավորմանը: Ալեքսանդրը այցելեց իր բոլոր վնասվածներին և աջակցության ու կարեկցանքի խոսքեր հաղորդեց իրենց: Գերի վերցրած հույն վարձկաններին Ալեքսանդրը շղթաներով տաժանավայր ուղարկեց, այդպիսով պատժելով նրանց ՛՛բարբարոսների՛՛ կողմում կռվելու համար:
Գրանիկոսի հաղթանակից հետո Ալեքսանդրը խորացավ Առաջավոր Ասիա:
==Գրականության ցանկ==
Տող 36 ⟶ 34՝
[[Կատեգորիա:Պատմություն]]
[[Կատեգորիա:Ճակատամարտեր]]
{{Link FA|fi}}
{{Link FA|ka}}
{{Link FA|he}}
|