«Գրանիկոսի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ճակատամարտ |Ճակատամարտի անվանում = Գրանիկոս գետի ճակատամարտ |Հակամարտություն = Ա...»:
(Տարբերություն չկա)

08:41, 21 Մարտի 2013-ի տարբերակ

՛՛՛Գրանիկոս գետի ճակատամարտը՛՛՛ տեղի է ունեցել մ.թ.ա. 334 թ. մայիսին, Փոքր Ասիայի Գրանիկոս գետի ափին, (այժմ՝ քաղ. Բիգա, Թուրքիա), ոչ հեռու առասպելական Տրոյաի փլատակներից: Այն դասվում է որպես Ալեքսանդր Մակեդոնացու տարած առաջին հաղթանակը նրա Ասիական արշավի ընթացքում: Պարսկական բանակը կառավարում էր տեղական կուսակալների խորհուրդը, որն գլխավորում էր ծագումով հույն զորավար Մեմնոնը: Պարսիկ հրամանատարները չէին ընկալում Ալեքսանդրին իբրև լուրջ հակառակորդի և մտադրված էին նրա վերջը տալ առաջին իսկ կռվում: Զգույշ Մեմնոնը չէր կիսում նրանց հույսերն ու սպասելիքները: Պարսիկ զորքերը դիրքավորվեցին Գրանիկոս գետի ուղղաբերձ ափին, Ալեքսանդրի զորքը՝ գետի մյուս, ցածր, ափին: Գիտակցելով խնդիրները, կապված գետի հոսանքի ուժգնության և կավոտ ափի դժվար անցանելիության հետ, Ալեքսանդրի տարեց ու փորձառու զորավար Պարմենիոնը փորձեց համոզել երիտասարդ թագավորին հետաձգել գրոհը և լավ նախապատրաստվել: Ալեքսանդրի պատասխնն էր. ՛՛Հելլեսպոնթոս կտրած բանակը չպետք է վախենա գետանցումից՛՛: Պարսիկները ակնկալում էին, որ գետանցումը կատարելիս մակեդոնացիք կընկնեն նրանց հարվածի տակ: Այդ պատճառով է, որ պարսիկները տեղադրեցին իրենց ընտրյալ հեծելազորին գետի ափին, հետևի շարք մղելով հունական հետևակին: Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, այդպիսի դիրքավորումը պարսիկների տակտիկական սխալն էր. բախշելով հեծելազորին գետի եզրին, նրանք զրկեցին նրան գրոհելու հնարավորությունից, իսկ նրանց թիկունքում տեղդրված մարտունակ վարձկանները, փաստորեն, փակված մնացին: Հենց այդ թերացումից Ալեքսանդրը պատրաստվում էր օգուտ քաղել: Ալեքսանդրը ղեկավարում էր իր բանակի աջ զորաթևը, Պարմենիոնը՝ ձախը: Ալեքսանդրը միտումնավոր ճակատամարտի դուրս եկավ փայլուն սաղավարտով, զարդարված սպիտակ փետրափունջով և միանգամից դարձավ հակառակորդի ամենացանկալի թիրախը:

Գրանիկոսի ճակատամարտ
Թվականմայիս մ. թ. ա. 334[1]
Մասն էԱլեքսանդր Մակեդոնացու արշավանքներ
ՎայրԳրանիկոս
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Մակեդոնացիք Գրանիկոսի անցումը կազմակերպեցին երկու փուլով: Նախ Պարմենիոնի զորաթևը մտավ գետը, շեղելով պարսիկների ուշադրությունը, իսկ Ալեքսանդրը իր հեծելազորի ուղեկցությամբ շեշտակի ձախ թեքվեց, արագ անցավ մյուս ափը ու գրոհեց թշնամու կենտրոնի վրա, ընդունելով իր վրա հակառակորդի հարվածը: Կռիվն կենտրոնացավ Ալեքսանդրի շուրջը: Մարտի ընթացքում թագավորի նիզակը կոտրվեց, բայց նա անձամբ տապալեց մի քանի թշնամու իր օգնականից խլած նիզակով: Հետո նրա սաղավարտը ծակվեց, իսկ երբ իր դեմն դուրս եկավ պարսիկ զինվոր ռազմական կացնիկով, Ալեքսանդրի սխրակից ու կաթնեղբայր Կլիթոսը հատեց թշնամու ձեռքը զենքի հետ միասին: Մինչդեռ գնում էր այս կռիվը, Պարմենիոնի զորաթևը, վերջապես, ավարտեց գետի անցումը, հզոր գրոհ ձեռնարկեց և պարսիկներին փախուստի մատնեց: Գրանիկոս գետի ճակատամարտում հեծելազորը ցուցադրեց իրեն որպես հաղթանակի վճռորոշ դերակատար: Գրանիկոսում բացահայտվեց, որ մակեդոնացիների ամուր զրահն ու երկար նիզակները գերազանցում էին պարսիկների տեգերը: Այս ճակատամարտում մակեդոնական փաղանգը չմասնակցեց տեղանքի կտրտվածության պատճառով: Պատմական աղբյուրները հաղորդում են մակեդոնացիների անհավատալի փոքր կորուստների մասին, մինչդեռ պարսիկների կորուստները հազարների հասան: Այդ ճակատամարտում վախճանվեցին Դարեհի ավագ որդին, մի շարք բարձր խիզախություն ցուցաբերած զորավարներ, ինչպես նաև հեծելազորի հիմնական կորիզը: Բոլոր զոհերը, և՛ մակեդոնացիք, և՛ պարսիկները, արժանացան Ալեքսանդրի կողմից պատվավոր հուղարկավորմանը: Ալեքսանդրը այցելեց իր բոլոր վնասվածներին և աջակցության ու կարեկցանքի խոսքեր հաղորդեց իրենց: Գերի վերցրած հույն վարձկաններին Ալեքսանդրը շղթաներով տաժանավայր ուղարկեց, այդպիսով պատժելով նրանց ՛՛բարբարոսների՛՛ կողմում կռվելու համար:

Գրանիկոսի հաղթանակից հետո Ալեքսանդրը խորացավ Առաջավոր Ասիա:


Գրականության ցանկ

  • И. Шифман. Александр Македонский. Ленинград, "Наука", 207 с., 1988
  • Ф. Шахермайр. Александр Македонский. Москва, "Наука", 384 с., 1984
  • Д. Фуллер. Военное искусство Александра Великого. Москва, "Центрополиграф", 350 с., 2003
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  1. Граник (ռուս.) // Военная энциклопедияСПб.: Иван Дмитриевич Сытин, 1912. — Т. 8. — С. 450.