«Հանքային ջուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: be:Мінеральная вада
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Лучшая в мире минеральная вода - Джермук.JPG|thumb|[[Ջերմուկ]] (հանքային ջուր)|Ջերմուկ [[հանքային ջուրըջուր]]ը:]]
'''Հանքային ջուր''', ստորգետնյա (հազվադեպ՝ մակերևութային) [[ջուր|ջրեր]], որոնք պարունակում են մեծ քանակությամբ կենսաբանորեն ակտիվ անօրգանական (սակավ՝ օրգանական) նյութեր և օժտված են յուրօրինակ ֆիզիկաքիմիական հատկություններով (բաղադրություն, ջերմաստիճան, ռադիոակտիվություն), որոնց շնորհիվ բուժիչ ազդեցություն են գործում [[մարդ]]ու օրգանիզմի վրա։ Օգտագործվում են որպես արտաքին ու ներքին բուժամիջոցներ։ Հանքային ջրի բաղադրությունը կախված է տարածքի երկրաբանական զարգացումից, տեկտոնական կառուցվածքի բնույթից, երկրաջերմային պայմաններից ևն, իսկ գազային բաղադրությունը՝ փոխակերպային և [[հրաբուխ|հրաբխային]] պրոցեսներից։
 
[[ՀՀ]] տարածքը հարուստ է քիմիական տարբեր բաղադրության հանքային ջրերով՝ «Արարատ», «Արզնի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Սևան», «Ջերմուկ» (ավելի քան 400 բնական ելքեր)։ Նշված ջրերի զգալի մասն առաջանում է փոքր և միջին խորություններում, երբեմն օժտված են թույլ ռադիոակտիվությամբ, ունեն 3-8 գ/լ միջին հանքայնացում։ Ջերմաստիճանը տատանվում է 4°C-ից (Գռիձոր), 64°C (Ջերմուկ) սահմաններում։ Հանքային ջուրն օգտագործվում են խմելու, լոգանքների, բոլոր տեսակի ցնցուղների, ինհալացիաների, ողողումների նպատակով, ստամոքսաղիքային ուղու, [[նյարդային համակարգ]]ի, երիկամների, միզուղիների և մի շարք այլ հիվանդությունների դեպքում։ Որոշ հանքային ջրերջրերը զովացուցիչ, ծարավը հագեցնող և ախորժակը լավացնող միջոց են։
 
ՀՀ-ում հանքային ջրերի հիմքի վրա ստեղծվել են բազմաթիվ առողջարաններ, շշալցման գործարաններ։