«Համերգային ֆլեյտա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
16-րդ և 17-րդ դարերում գոյություն ունեին տարբեր չափսերի և տարբեր կառուցվածքներ ունեցող ֆլեյտաներ: բարոկո համերգային ֆլեյտաները փայտից էին և ունեին շատ ավելի նուրբ և քնքուշ հնչուղություն: Հիմնականում այս ֆլեյտաները կազմված էին մեկ մասից և մետաղային ոչ մի մաս չունեին: Բայց հենց այս ժամանակաշրջնում է, որ համերգային ֆլեյտան փոխվում է: Մեկ մասի փոխարեն արդեն կային մի քանի (3-4) իրար կցվող մասեր: Առաջացավ բերանիկը, որի շնորհիվ նվագը ավելի հեշտացավ: Համերգային ֆլեյտա պատրաստողները սկսեցին այս գործիքին տալ ավելի վառ և ցայտուն հնչողություն: Գործիքը ստացավ իտալերեն traverso անվանումը:
Այս ժամանակահատվածի կոմպոզիտորները՝ Յոհան Սեբաստիան Բախ, Գեորգ Տելեման, Գեորգ Ֆրիդրիխ Հենդել, Անտոնիո Վիվալդի և այլոք, սկսեցին մեծ կարևորություն տալ այս գործիքին, գրելով ինչպես նվագախմբային, այնպես նաև բազմաթիվ սոլո ստեղծագործություններ և կոնցերտներ համերգային ֆլեյտայի համար:
1707 թվականին ֆրանսիացի Ժաք Մարտին Հոթեթերը, ով առաջինը եղավ որ կտրեց ֆլեյտան երեք մասի, գրում է համերգային ֆլեյտայի մասին մի գիրք՝ "Համերգային ֆլեյտայի տեխնիկան" անվանումով:
 
{{ՎՊԵ|Western concert flutes}}
Անանուն մասնակից