«Համերգային ֆլեյտա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3146 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Միջնադարում՝ 11-13-րդ դարերում ֆլեյտան [[Ասիա]]յից ժամանեց [[Եվրոպա]]: Սկզբնական շրջանում նրան այդքան էլ կարևորություն չէր տրվում և այն հիմնականում օգտագործվում էր [[վիոլա]] գործիքի նվագակցությամբ: Այս դարերում Եվրոպայում ավելի շատ տարածված էր բլոկֆլեյտան՝ և՛ թագավորական պալատներում և՛ ընդհանրապես:
Առաջին անգամ պաշտոնապես համերգային ֆլեյտայի անունը նշմարվել է 1285 թվականին միջնադարյան երաժիշտ Ադենե լը Ռուայի կողմից: Նա թվում է այս ֆլեյտան իր նվագած գործիքների շարքում:
 
=== Վերածնունդ (1400-1600)===
 
1400-ական թվականներին ֆլեյտան լայն տարածում է գտնում զինվորական նվագախմբերի շնորհիվ: Առաջինը շվեյցարական բանակն է այս գործիքը ընդգրկում զինվորական նվագախմբի կազմ այնուհետև այն նաև տարածում է գտնում այլ երկրներում՝ Ֆրանսիա Անգլիա Գերմանիա:
16-րդ դարում համերգային ֆլեյտան ընդգրկվում է նաև թատերական պիեսների նվագախմբերի կազմում կատարելով հիմնականում սոլո պարտիաներ:
 
 
=== Բարոկո ժամանակաշրջան (1600-1760) ===
 
[[պատկեր:Flute_pratten_perfected_copy.jpg|thumb|right|280px|1860 թվականի բարոկո շրջանի համերգային ֆլեյտայի օրինակ]]
 
16-րդ և 17-րդ դարերում գոյություն ունեին տարբեր չափսերի և տարբեր կառուցվածքներ ունեցող ֆլեյտաներ: բարոկո համերգային ֆլեյտաները փայտից էին և ունեին շատ ավելի նուրբ և քնքուշ հնչուղություն: Հիմնականում այս ֆլեյտաները կազմված էին մեկ մասից և մետաղային ոչ մի մաս չունեին: Բայց հենց այս ժամանակաշրջնում է, որ համերգային ֆլեյտան փոխվում է: Մեկ մասի փոխարեն արդեն կային մի քանի (3-4) իրար կցվող մասեր: Առաջացավ բերանիկը, որի շնորհիվ նվագը ավելի հեշտացավ: Համերգային ֆլեյտա պատրաստողները սկսեցին այս գործիքին տալ ավելի վառ և ցայտուն հնչողություն: Գործիքը ստացավ իտալերեն traverso անվանումը:
Այս ժամանակահատվածի կոմպոզիտորները՝ Յոհան Սեբաստիան Բախ, Գեորգ Տելեման, Գեորգ Ֆրիդրիխ Հենդել, Անտոնիո Վիվալդի և այլոք, սկսեցին մեծ կարևորություն տալ այս գործիքին, գրելով ինչպես նվագախմբային, այնպես նաև բազմաթիվ սոլո ստեղծագործություններ և կոնցերտներ համերգային ֆլեյտայի համար:
1707 թվականին ֆրանսիացի Ժաք Մարտին Հոթեթերը, ով առաջինը եղավ որ կտրեց ֆլեյտան երեք մասի, գրում է համերգային ֆլեյտայի մասին մի գիրք՝ "Համերգային ֆլեյտայի տեխնիկան" անվանումով:
 
{{ՎՊԵ|Western concert flutes}}
Անանուն մասնակից