«Համերգային ֆլեյտա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1320 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
[[պատկեր:Flute.jpg|thumb|right|380px|Համերգային ֆլեյտա]]
 
Համերգային ֆլեյտան (անգլերեն՝ Western concert flute, ֆրանսերեն՝ Flûte traversière, գերմաներեն՝ Querflöte) փողային երաժշտական գործիք է, որը պատկանում է փայտյա փողայինների ֆլեյտաների ընտանիքին: Ֆլեյտան երկար, բարակ խողովակ ունեցող գործիք է, որից երաժիշտը կարողանում է ձայներ արտադրել շնչի վիբրացիայի շնորհիվ: Ի տարբերություն այլ փողայինների, ֆլեյտան ունի ոչ թե լեզվակ, այլ փոքիրկ բերանիկ: Ժամանակակից ֆլեյտաները հիմնականում պատրաստվում են մետաղից՝ նիկել, ոսկի, արծաթ, պլատին: Լինում են նաև ապակյա կամ փայտյա ֆլեյտաներ:
Ֆլեյտահարը նվագելու ժամանակ գործիքը պահում է աջ կողմում ՝ հորիզոնական ուղղությամբ:
 
 
== Հնչողությունը ==
[[պատկեր:Embouchure flute.jpg|thumb|right|250px|Համերգային ֆլեյտայի բերանիկը]]
 
Ֆլեյտան ունի շատ հստակ պարզ և ցայտուն հնչողություն և այդ իսկ պատճառով նվագախմբում նրանք միշտ կատարում են սոլո պարտիաներ: Այլ դեպքերում նրանք կրկնապատկում են այլ գործիքների պարտիաները դրանք ավելի ցայտուն դարձնելու նպատակով:
 
 
== Օգտագործումը ==
 
Ֆլեյտան աշխարհի ամենահին գործիքներից մեկն է և այն միշտ ունեցել է լայն օգտագործում: Դասական երաժշտության մեջ այն միշտ գրավել է կարևոր տեղ: Նրա օգտագործումը դասական երաժշտության ձևավորման մեջ կարելի է նշմարել դեռ 11-րդ դարից:
 
'''Առաջացումը'''
 
Առաջին անգամ համերգային ֆլեյտային նմանվող գործիքի հանդիպել են Չինաստանում մոտ 11-րդ դարում: Այնուհետև կարելի է այսպիսի գործիքի նկարագրության հանդիպել նաև եվրոպական երկրներում: Գոյություն ուներ "գերմանական ֆլեյտա անունով գործիք": Իհարկե սկզբանական շրջանում օգտագործված համերգային ֆլեյաները իրենց տեսքով և նվագելու ձևով փոքր-ինչ տարբերվում էին ժամանակակից ֆլեյտաներից:
 
'''Միջնադար (1000-1400 թվականներ)'''
Անանուն մասնակից