«Գնեոս Պոմպեոս»–ի խմբագրումների տարբերություն

Հետ է շրջվում 1145924 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.189.15 (քննարկում) մասնակիցը
(Հետ է շրջվում 1145924 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.189.15 (քննարկում) մասնակիցը)
[[Պատկեր:Pompejus.JPG|thumb]]
 
'''Պոմպեոս Գնեոս Մեծ''' (մ.հյյյյյյյյյյյյյյյյթթ.ա. 106-48), հռոմեական զորավար և քաղաքական գործիչ: 83-ին հարել է [[Սուլլա]]յին: 78-77-ին մասնակցել է ծերակույտի դեմ կոնսուլ Մարկոս Լեպիդոսի, 77-72-ին՝ [[Սերտորիոս]]ի խռովություններին, 71-ին՝ [[Սպարտակի]] ապսամբության ճնշմանը: 70-ի համար ընտրվել է կոնսուլ, վերացրել Սուլլայի մի շարք օրենքներ: 66-ին նշանակվել է արևելյան զորքերի գլխավոր հրամանատար, պարտության է մատնել [[Պոնտոս]]ի թագավոր [[Միհրդատ VI Եվպատոր]]ին: Հաղթանակի հետևանքով կազմակերպել է հռոմեական երկու նոր պրովինցիա՝ Պոնտոս և Բութանիա, Ասորիք: Երբ ծերակույտը մերժել է հաստատել Պոմպեոսի միջոցառումները արևելքում և հողաբաժիններ հատկացնել նրա զինվորներին, Պոմպեոսը դաշնակցել է Հուլիոս Կեսարի և Մարկոս Կրասորի հետ: 55-ի համար կրկին ընտրվել է կոնսուլ, այնուհետև եղել Իսպատիայի կառավարիչ: 1-ին եռապետության կազմալուծումից հետո մերձեցրել է օպտիմատներին: 52-ին ընտրվել է միանձնյա կոնսուլ: 50-ին նշանակվել է զորահրամանատար՝ Հուլիոս Կեսարի դեմ պայքարելու համար: 48-ին Դիռաքիոնի մոտ պարտության է մատնել Կեսարին, սակայն Փարսալոսում ջախջախվել է և փախել Եգիպտոս, ուր [[Պտղոմեոս XIII Դիոնիսոս]]ը, Կեսարին սիրաշահելու համար, սպանել է տվել Պոմպեոսին:
Ըստ հունա-հռոմեական սկզբնաղբյուրների, Միհրդատ VI-ի պարտությունից հետո, [[Տիգրան Բ Մեծ]]ը ներկայացել է Հայաստան ներխուժած Պոմպեոսին, նրան հանձնել իր թագը, Պոմպեոսը մեծահոգաբար վերադարձրել է այն և կնքել պայմանագիր, որով Տիգրանը հրաժարվել է իր արտաքին նվաճումներից: Սակայն ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], Պոմպեոսը Հայաստան չի ներխուժել, այլ Տիգրանի դեմ ուղարկել է իր զորավարին, որը չի համարձակվել ընդհարվել Հայոց թագավորի հետ:
8230

edits