«Ուկրաինայի աշխարհագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
== Ռելիեֆը ==
Ուկրաինայի տարածքի մեծ մասը զբաղեցնում են սովորական հարթավայրեր, [[ծովի մակարդակ]]ից միջինում 175 մ բարձրությամբ: Հարթավայրերը շրջապատվաշ են լեռներով արևմուտքում և հարավում: Ուկրաինայի տարածքում գտնվող հարթավայրերի մեծ մասը տեղաբաշխված են [[Արևելաեվրոպական հարթավայր]]ի հարավ արևմտյան մասում: Հարթավայրերը ունեն բազմաթիվ բարձրադիր և ցածրադիր շրջաններ, որոնք առաջացել են [[Արևելաեվրոպական պլատֆորմ]]ի հիմքերի ոչ հավասար բյուրեղացման հետևանքով:
Ուկրաինայի տարածքում են գտնվում հետևյալ ցածրավայրերը` հյուսիսում [[Պոլեսյան ցածրավայր|Պոլեսյան]], երկրի կենտրոնում [[Մերձդնեպրյան ցածրավայր|Մերձդնեպրյան]] և հարավում [[Մերձսևծովյան ցածրավայր]]երը: Ուկրաինայի տարածքի բարձրավայրերն են` [[Վոլինյան բարձրավայր|Վոլինյան]], [[Պոդոլյան բարձրավայր|Պոդոլյան]], [[Մերձդնեպրյան բարձրավայր|Մերձդնեպրյան]], ինչպես նաև հետևյալ բլրաշարերը` [[Տովրի]]ները արևմուտքում, [[Սլովեչանսկ-Օվրուչանսկի բլրաշար]]ը հյուսիսում, [[Դոնեցի բլրաշար]]ը և [[Կուբան-Մերձազովյան դաշտավայր]]ը հարավ արևելքում:
Երկրի տարածքի մոտ 5 % զբաղեցնում են լեռները` Ուկրաինյան [[Արևելյան Կարպատներ|Կարպատները]] (բարձրությունը` 2061 մ) հարավ-արևմուտքում և [[Ղրիմի լեռներ]]ը [[Ղրիմի թերակղզի|Ղրիմի թերակղզու]] հարավում: