«Յոկո Օնո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.2+) (Ռոբոտը ավելացնում է․: be:Ёка Она
Տող 22.
== Կյանքը և գործունեությունը ==
 
Օնոյի ծնողները սերում էին հարուստ ընտանիքներից: Հայրն իր հերթին սերում էր ճապոնական կայսերական տոհմից և մասնագիտությամբ դաշնակահար էր, սակայն թողնում է այն և մտնում աշխատելու բանկային համակարգում: Օնոն սկզբում կրթվում է մասնավոր ուսուցչի կողմից, իսկ հետո արդեն տեղափոխվում մասնավոր դպրոց, որտեղ ուսուցանում է [[Դասական երաժշտություն|դասական երաժշտության]] և առհասարակ [[արվեստ]]ի հիմունքները, ինչպես նաև` սովորում է [[անգլերեն]] լեզուն: Օնոն ընտանյոք հանդերձ այցելում է [[Միացյալ Նահանգներ]] մինչ [[Երկրորդ աշխարհամարտ]]ի սկսվելը: Օնոյի հայրը գործնական ճանապարհորդության մեջ էր, երբ պատերազմ է բռնկվում, և վերջինս չի կարողանում կապվել ընտանիքի հետ: Ընտանիքի մայրը որոշում է Յոկոյի և նրա քրոջ ու եղբոր հետ տեղափոխվել [[Տոկիո]]ից հեռու գտնվող գյուղական տարածքներ:
 
Պատերազմի ավարտից հետո ընտանիքը վերամիավորվում է և տեղափոխվում բնակվելու [[Նյու Յորք]]ում: Օնոն ընդունվում է Սառա Լոուրենսի անվան քոլեջ ([[Անգլերեն|անգլ]].` ''Sarah Lawrence College''), սակայն ուսումնական երրորդ տարում թողնում է այն: Օնոն սկսում է հետաքրքություններ ցուցաբերել ավանգարդ արվեստի և երաժշտության մեջ, որից հետո էլ գրում է բանաստեղծություններ, որոնցից շատերը դառնում են արվեստի գործեր ստեղծելու համար նախատեսված ինստրուկտաժներ: Նա նույնիսկ տպագրում է բանաստեղծությունների գիրք` անվանելով ''«գրեյպֆրուտ»'': Օնոյի ծնողները, սակայն, չեն ողջունում իրենց դստեր ընտրած մասնագիտական ուղին, իսկ երբ Օնոն ամուսնանում է երիտասարդ ճապոնացի դաշնակահար Տոշի Իչիյանագիի հետ, ծնողները նույնիսկ հրաժարվում են նրանից:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Յոկո_Օնո» էջից