«Խաչենի իշխանական տուն»–ի խմբագրումների տարբերություն

 
== Տոհմաբանություն ==
 
Խաչենի իշխանական տան տոհմակունքները ձգվում են մինչև Հայկ Նահապետը և նրա սերունդնեը։ Ըստ Խորենացու և Կաղանկատվացու, Արցախի ու Գարդմանքի իշխանատների հիմնադիրն է եղել Առանը, որդի Սիսակի "ի տոհմէն Հայկայ"<ref name="Ulubabyan1">Ուլուբաբյան, Բագրատ. "Խաչենի իշխանությունը X-XVI դարերում":[[Երևան]], [[Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա]], 1975, էջեր 52-53, 56-59.</ref>։ Խորենացին մասնավորապես գրում է․ "Այս Սիսակի սերնդից էր և․․․ անվանի և քաջ Առանը, որ պարթև Վաղարշակի կողմից բյուրավոր կողմնակալ նշանակվեց"<ref name="Khorenatsi"> Խորենացի, Մովսես. "Պատմություն Հայոց"։ [[Երևան]], Հայաստան հրատարկչություն, 1990, էջ 72.</ref>։ Կաղանկատվացու վկայությամբ, Առան Սիսակյան նահապետից են սերել հայոց Արցախ-Աղվանքի Առանշահիկ արքայատոհմի թագավորները՝ ընդհուպ մինչև հայ Աղվանքի Վաչագան Բարեպաշտ արքան<ref name="Kaghankatvatsi"> Կաղանկատվացու, Մովսես. "Պատմություն Աղւանից աշխարհի"։ [[Երևան]], [[Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա]], 1984, էջ 25.</ref>։ Հիմնվելով Խորենացու, Կաղանկատվացու, Գանձակեցու և այլ պատմաբանների ու սկզբնաղբյուրների վրա, պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը ապացուցել է Հայկազնունի, Սիսակյան (Սյունի), Առանշահիկ, Վախտանգյան և Հասան-Ջալալյան ազնվական տոհմերի անմիջական-արյունակցական կապը<ref name="Ulubabyan1">Ուլուբաբյան, Բագրատ. "Խաչենի իշխանությունը X-XVI դարերում":[[Երևան]], [[Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա]], 1975, էջեր 50-89.</ref>
 
Խաչենի իշխանական տան տոհմաբանություն.
* [[Սահլ Սմբատյան|Սահլ Սմբատյան Առանշահիկ]], Խաչեն ամրոցի իշխան (†[[854]])
Անանուն մասնակից