«Տիմոթեոս Կուզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Տիմոթեոս Կուզ''' (''Էլուրոս, Ալեքսանդրացի'', IV դ. վերջ – 477), V դարի [[հույն]] հակաքաղկեդոնիկ աստվածաբան, [[Ալեքսանդրիա]]յի պատրիարք ([[457]]–[[460]], [[476]]–[[477]]): V դ. եկեղեցական կյանքի և աստվածաբանական մտքի նշանավոր դեմքերից, Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից: Եղել է [[Նեստորականություն|հականեստորական]] և [[Քաղկեդոնականություն|հակաքաղկեդոնական]] պայքարի ղեկավարներից, Ալեքսանդրիայի պատրիարքներ [[Կյուրեղ Ալեքսանդրացի|Կյուրեղ Ալեքսանդրացու]] և [[Դիոսկորոս]]ի զինակիցը: 460-ին զրկվել է պատրիարքական աթոռից և իր եղբոր հետ աքսորվել նախ Գանգրա, ապա՝ [[Քերսոն]]:
 
Իր աշխատությունների մեծ մասը գրել է աքսորավայրում: Մեզ է հասել դրանց շատ քիչ մասը, հիմնականում հատվածներ երկերից՝ հայերեն, ասորերեն և ղպտերեն թարգմանությամբ: Ենթադրվում է, որ հունարեն բնագրերը ոչնչացրել են քաղկեդոնականները: Տիմոթեոս Կուզի ամենահայտնի և ամբողջական պահպանված աշխատությունը «Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի» երկն է, որը մեզ է հասել միայն հայերեն թարգմանությամբ և ասորերեն համառոտված, փոփոխված տարբերակով: «Հակաճառութիւնը» V դ. ներքրիստոնեական դավանաբանական պայքարի ամենահիմնական աղբյուրներից է, որն արտահայտում է արևելյան ուղղափառության հոգևոր կենտրոնի՝ Ալեքսանդրիայի և նրա աստվածաբանական դպրոցի պաշտոնական գաղափարախոսությունը: Գործը հայ թարգմանչական գրականության ամենաարժեքավոր երկերից է, որը մեծ ազդեցություն է ունեցել հայ դավանաբանական գրականության վրա, օրինակ եղել հայ դավանաբանների համար և կարևոր դեր խաղացել Քաղկեդոնի ժողովի նկատմամբ Հայ եկեղեցու դիրքորոշման հստակեցման և իր դավանության պաշտպանության գործում: «Հակաճառութեան» նմանողությամբ հետագայում կազմվել են «[[Կնիք հավատո]]» (VII դ.) և [[Վարդան Այգեկցի|Վարդան Այգեկցու]] «Արմատ հավատո» (XIII դ.) դավանաբանական ժողովածուները:
 
«Հակաճառութիւնը» մեծ արժեք է ներկայացնում նաև հայրաբանական գրականության տեսակետից. պարունակում է եկեղեցու հայրերի