«Որսորդական հոբոյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
Որսորդական հոբոյը (անգլերեն՝ Oboe da caccia, գերմաներեն՝Oboe da caccia) փողային երաժշտական գործիք է: Պատկանում է հոբոյների ընտանիքին և հիմնականում օգտագործվել է 18-րդ դարում: Այն իր հնչողությամբ շատ մոտ է անգլիական եղջրափողին:
 
 
== Կառուցվածքը և Հնչողությունը ==
 
Ի տարբերություն հոբոյի ընյանիքի մյուս գործիքներին ,որոնց խողովակը ուղիղ է, որսորդական հոբոյի խողովակը գալարաձև է: Նրա լեզվակը նման է մյուս հոբոյների լեզվակին, իսկ վերջնամասին ամրացված է մետաղյա փոքր լայնացած խողովակ, որը ավելի շատ հիշեցնում է պղնձյա փողային գործիքներին (գալարափող, շեփոր):
Այն մեկ կվինտա ցածր է սովորական հոբոյից: Նրա խողովակը երկմասանի է:
Ի տաբերություն հոբոյի որսորդական հոբոյի խողովակի վրայի անցքերը պարուրված չեն մետաղյա փոքրիկ շրջանակներով:
Որսորդական հոբոյը հոբոյի ընտանիքի մյուս գործիքներից ամենաշատ տարբերվողն է: Եթե չլիներ ձայնային նմանությունը, շատ հնարավոր է, որ այս գործիքը նույնիսկ չմտներ հոբոյի ընտանիքի շարքերը:
Որսորդական հոբոյի հնչողությունը հոբոյ դ̕ամուրի և անգլիական եղջրափողի հնչողությունների խառնուրդն է :
Նրա տեմբրը շատ տարբերվող և յուրահատուկ է, այդ իսկ պատճառով շատ կոմպոզիտորներ այն օգտագործել են իրենց ստեղծագործություններում յուրօրիանակ երանգ տալու նպատակով: