«Մալենա (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

ջնջված պատկերների հեռացոմ
No edit summary
(ջնջված պատկերների հեռացոմ)
 
== Սյուժեն ==
 
[[Պատկեր:Malena garcons.jpg‎|left|thumb|Մալենան]]
Ֆիլմի դեպքերը զարգանում են 1940 թ. [[II Համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ, երբ [[Իտալիայի Թագավորություն (1861–1946 թթ)|Իտալիա]]ն մտնում է պատերազմի մեջ։ Մալենայի ամուսինը՝ Նինո Սկորդիան, մեկնում է զինվորական ծառայության։ Մալենան վշտանում է և փորձում է հաշտվել բաժանման փաստի հետ, երբ փոքրիկ քաղաքը, որտեղ նա վերջերս էր տեղափոխվել բնակվելու, փորձում է հաշիվ տեսնել տեղացի բոլոր տղամարդկանց՝ ներառյալ 12-ամյա Ռենատոյի ուշադրության և կրքոտ հայացքների կենտրոնում գտնվող գեղեցիկ կնոջ հետ։ Չնայած գյուղացիների բամբասանքներին՝ Մալենան, այնուամենայնիվ, շարունակում է հավատարիմ մնալ իր ամուսնուն։ Ռենատոն ուժեղ տարվում է Մալենայով և սկսում է երազել նրա մասին [[ձեռնաշարժություն|ձեռնաշարժության]] ժամանակ։
 
 
Երբ գերմանական բանակը մտնում է քաղաք, Մալենան կենակցում է նաև գերմանացիների հետ։ Տեսնելով նրան գերմանացի երկու սպաների ուղեկցությամբ՝ Ռենատոն ուշաթափվում է։
 
[[Պատկեր:Malena cigarette.jpg|thumb|left|‎Սիգարետով]]
Նրա մայրը և գյուղի այլ ծեր կանայք կարծում են, որ տղան [[սատանա]]յի ձեռքն է ընկել, և «[[դև]]երից» ազատելու նպատակով նրան տանում են [[եկեղեցի]]։ Հայրը, սակայն, հասկանում է, որ տղան տանջվում է [[կիրք|կրքից]], և տանում է [[պոռնկատուն]]։ Ռենատոն սեռական շփում է ունենում [[մարմնավաճառ]] կնոջ հետ, նրա փոխարեն, սակայն, պատկերացնելով Մալենային։
 
57 021

edits