«Շերամապահություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Վիքիֆիկացման կարիք ունի
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
Շերամը (մետաքսագործ, կերպասագործ) իսկական մետաքսագործների ընտանիքի թիթեռ է: Ընտանեցվել է Չինաստանում՝ մեր թվականությունից 3 հզ. տարի առաջ: Արհեստական ընտրության միջոցով բուծվել են նոր, տնտեսական բարձր հատկանիշներով տարբեր ցեղեր: Ժամանակակից շերամապահության մեջ օգտագործվում են ավելի բարձր և որակյալ բոժոժի բերք տվող շերամի հիբրիդներ:Շերամը Հայաստան է ներմուծվել VI–VIII դարերում (հավանաբար` Պարսկաստանից): Թիթեռի թևերի բացվածքը 4–6 սմ է, բերանային ապարատը թերզարգացած է: Թրթուրը (շերամորդը) սնվում է թթենու տերևներով: Կերակրման բնականոն պայմաններում (23–25օC-ում) թրթուրային փուլը տևում է 22–30 օր, որի ընթացքում թրթուրները 4 անգամ մաշկափոխվում են և անցնում 5 հասակ: Թրթուրներն ուտում են 20–25 կգ կեր (75 %-ը՝ 5-րդ հասակում): Հասուն թրթուրները չեն սնվում և 3 օրվա ընթացքում իրենց շուրջը հյուսում են մետաքսե ամուր պատյան՝ բոժոժ, որի թաղանթը կազմված է 1000–1500 մ երկարության չընդհատվող մետաքսաթելից: Կյանքի այդ պահին շերամորդի երկարությունը մոտ 8 սմ է, զանգվածը՝ 4 գ, որի մոտ 40 %-ը մետաքսագեղձերն են: Արտադրած մետաքսահյութը բաղկացած է հիմնականում սպիտակուցներից, իսկական մետաքսից, ֆիբրոինից և սոսնձից (սերիցին): Բոժոժ հյուսելիս թրթուրը դուրս է մղում մետաքսահյութը և գլխի ճոճական շարժումներով ութանման թելակույտեր դնում կառուցվող բոժոժի պատերին: Բոժոժահյուսքն ավարտելուց հետո (4-րդ օրը) թրթուրը բոժոժում փոխակերպվում է հարսնյակի, իսկ վերջինս 10-րդ օրը՝ թիթեռի: Թիթեռը սերիցինազ ֆերմենտի օգնությամբ լուծում է բոժոժի բևեռապատի սոսնձանյութը, ծակում բոժոժը, դուրս գալիս և զուգավորվում: Բեղմնավորված էգերը 2–3 օրվա ընթացքում ձվադրում են (յուրաքանչյուրը՝ 500–700 ձու) և 10–12 օր հետո սատկում:Տես նաև Մանրաթելեր:

1 կգ մետաքսաթել ստանալու համար հարկավոր է 5500 բոժոժ: Սկզբում դրանք դնում են եռման ջրի մեջ (որպեսզի թրթուրները ոչնչանան), ապա թելի ծայրն ամրացնում են պտտվող կոճին և փաթաթում: Որպեսզի թելն ամուր լինի, մի քանի բոժոժի թելերը միացնում են իրար, ապա փաթաթում: Այնուհետև մանածագործական հաստոցի վրա թելը վերածվում է մետաքսի, որը հետո նկարազարդվում ու ներկվում է: