«Անդրեա դել Վերոկկիո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9.
Վերոկկիոյի վաղ շրջանի աշխատանքներից հարկ է նշել բրոնզյա Դավիթը (1475թ), որը պահվում է [[Ֆլորենցիայի ազգային թանգարան]]ում։ Վարպետը Դոնատելլոյի նման ներկայացնում է հերոսին հաղթանակից հետո իր ոտքերի տակ սպանված [[Գողիաթ]]ի գլուխն, բայց այս երկու քանդակներն էապես տարբեր են։ Վերոկկիոյի մոտ Դավիթն ոչ թե պատանի է կամ դեռահաս, այլ 11 տարեկան տղա՝ նիհար, ֆիզիկապես տկար և թվում անհավանականն է, որ նա հերոս է և հաղթել է Գողիաթին։ Այս հանգամանքն ընդգծում է տղայի ժպիտը։ Դոնատելլոյի Դավիթն հանգիստ և մտածկոտ է, մինչդեռ Վերոկկիոյի հերոսն ակտիվ է, անհանգիստ և լի շարժումով։
 
Նրա մյուս նշանավոր աշխատանքը Մեդիչիի պատվերով կատարված Ջովանի և Պյեռո Մեդիչիի դամբարանն է, որը իր հորինվածքով տարբերվում է ֆլորենտինյան ավանդական դամբարանների տիպից։ Ճիշտ է, արկոֆագը հարում է պատին, սակայն ֆոնը դասական արվեստին բնորոշ չչէ. ցանցկեն է, ձևավորված բրոնզյա հյուսածո զարդամոտիվով։ Հատկանշական է պոլիխրոմ սկզբունքը. վարպետն օգտագործել է տարբեր գույնի մարմար՝ կարմիր, սպիտակ, կանաչ, ինչպես նաև պարֆիր և բրոնզ։ Մարդկային ֆիգուրները բացակայում են, այստեղ հիմնական զարդանախշն ականթի տերևն է։ Դամբարանն ավելի մոտ է բարրոկոյի ոճին, քան դասական սկզբունքներին։
 
Բարրոկոյի ոճին բնորոշ տարրեր տեսնում ենք Պուտտոն դելֆինի հետ քանդակում, սկզբնական շրջանում այն զարդարում էր Կառեջո վիլլայի շատրվանը, իսկ այժմ Պալացցո Վեկիոյի բակում է գտնվում։ Կլոր քանդակի խնդիրը, որ դեռևս առաջ էր քաշվել Դավթի արձանում այստեղ ստանում է իր լիարժեք լուծումը։