«Անտոնիո Վիվալդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
1720-ական թվականները Վիվալդիի համաեվրոպական ճանաչման ժամանակաշրջանն է: Նա պատվերներ է ստանում Եվորպայի միապետներից և ազնվականներից: Իր երկերի 9-րդ ժողովածուն` «Կիթար» (La Cetra)` ձոնում է [[Ավստրիա]]յի կայսր [[Կարլոս VI (Ավստրիա)|Կարլոս VI]]-ին. 1728թ. Վիվալդիին առիթ է ընձեռնվում կայսրին անձամբ հանդիպելու: Կարլոս VI-ն այնքան էր սիրում «Կարմիր քահանայի» երաժշտությունը, որ, ասում են, այդ հադիպման ընթացքում ավելի շատ է զրուցել երգահանի հետ, քան իր մինիստրների հետ երկու տարվա ընթացքում: Վիվալդին ստանում է կայսրից ասպետի տիտղոս, ոսկե մեդալ և Վիեննա գալու հրավեր, ինչից նա օգտվում է 1730թ.՝ բեմադրելով այնտեղ իր «Ֆարնաչե» (Farnace, RV 711) օպերան:
 
Սակայն 1730-ական թթ. հանրային երաժշտական ճաշակի փոփոխության հետևանքով Վիվալդիի երաժշտությունն արագորեն դառնում է այլևս ոչ մոդայիկ և պահանջարկ չունեցող: Այդ պատճառով 1730-ական թթ. վերջերին նա որոշում է նորից մեկնել Վիեննա՝ ցանկանալով հանդիպել իր օգոստոսափառ երկրպագու Կարլոս VI հետ և նրանից խնդրել արքունական երգահանի պաշտոն: Սակայն երգահանի Վիեննա ժամանելուց քիչ անց Կարլոս VI-ը մահանում է: Ճակատագրի այդ հարվածը թողնում է Վիվալդիին առանց հովանավորության և եկամտի աղբյուրի: Վիվալդին մահանում է դրանից ոչ շատ ուշ՝ 1741թ. հուլիսի 27-ի լույս 28-ը: Թաղված է Վիեննայում: (OVOCIA) -ում
 
== Ոճն ու ազդեցությունը ==