«Անտոնիո Վիվալդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.2+) (Ռոբոտը ավելացնում է․: ba:Антонио Вивальди
Տող 13.
 
== Կենսագրությունը ==
[[Ջութակ]] նվագել սովորել է իր հոր՝ Ջիովաննի Բատիստա Վիվալդիի մոտ, ով Սբ. Մարկոսի տաճարի ջութակահարն էր: Երաժշտական երկերի հորինման (կոմպոզիցիա) մեջ մասնագիտացել է [[Ջիովաննի Լեգրենցի]]ի և [[Արկանջելո Կորելլի]]ի մոտ ([[Հռոմ]]ումՀռոմում):
 
[[1703]]թ. [[սեպտեմբերի 18]]-ին ձեռնադրվել է հոգևորական: Վենետիկցիներին ոչ հատուկ մազերի գույնի համար նրան սկսում են անվանել «Շեկ քահանա» ({{lang-it|il Prete Rosso }}): [[1703]]թ. [[սեպտեմբերի 1]]-ին ընդունվում է «Պիետա» օրիորդաց որբանոց` որպես ջութակի ուսուցման մանկավարժ-մաեստրո: Որբանոցի սաների համար սկսում է գրել իր առաջին ստեղծագործությունները: [[1706]]թ. կայանում է Վիվալդիի առաջին հրապարակային ելույթը ֆրանսիական դեսպանության պալատում: [[1713]]թ. ստանձնում է որբանոցի երաժշտական ամբողջ գործունեության պատասխանատվությունը, [[1716]]թ. նշանակվում է համերգների մաեստրո (maestro di' concerti):
Տող 21.
1718թ. սկսվում են Վիվալդիի ճանապարհորդությունները Իտալիայի ու [[Եվրոպա]]յի քաղաքներով: Չնայած Վենետիկից իր հաճախակի բացակայություններին, «Պիետա»-ն շարունակում է նրան վարձատրել` ամսական երկու կոնցերտ գրելու պայմանով: Որբանոցի արխիվի փաստաթղթերը ցույց են տալիս, որ երգահանը վարձատրվել է 1723-33թթ. թվով 140 կոնցերտ գրելու համար:
 
[[1723]]թ. տեղի է ունենում Վիվալդիի առաջին ուղևորությունը [[Հռոմ]], [[1724]]թ. նա նորից է մեկնում այնտեղ իր «Ջուստինո» օպերան բեմադրելու համար: 1725թ. Ամստերդամում լույս է տեսնում Վիվալդիի երկերի 8-րդ ժողովածուն՝ «Հարմոնիայի և ներշնչանքի վեճը» ("Il Cimento dell’Armonia e dell’Invenzione''), որի մեջ ըդգրկված է հանրահայտ «Տարվա եղանակները» կոնցերտների շարքը: Մեծ տարածում են ստանում Վիվալդիի կոնցերտները ֆլեյտայի և նվագախմբի համար՝ «La notte» (Գիշեր), «Il cardellino» (Կարմրակատարիկ) և այլն, ինչպես նաև հոգևոր ստեղծագործությունները՝ «Gloria», «MagnificatMagnaficat», «Stabat Mater», «DixitDivit Dominus»:
 
1720-ական թվականները Վիվալդիի համաեվրոպական ճանաչման ժամանակաշրջանն է: Նա պատվերներ է ստանում Եվորպայի միապետներից և ազնվականներից: Իր երկերի 9-րդ ժողովածուն` «Կիթար» (La Cetra)` ձոնում է [[Ավստրիա]]յի կայսր [[Կարլոս VI (Ավստրիա)|Կարլոս VI]]-ին. 1728թ. Վիվալդիին առիթ է ընձեռնվում կայսրին անձամբ հանդիպելու: Կարլոս VI-ն այնքան էր սիրում «Կարմիր քահանայի» երաժշտությունը, որ, ասում են, այդ հադիպման ընթացքում ավելի շատ է զրուցել երգահանի հետ, քան իր մինիստրների հետ երկու տարվա ընթացքում: Վիվալդին ստանում է կայսրից ասպետի տիտղոս, ոսկե մեդալ և Վիեննա գալու հրավեր, ինչից նա օգտվում է 1730թ.՝ բեմադրելով այնտեղ իր «Ֆարնաչե» (Farnace, RV 711) օպերան: