«Օսկար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.3rc2) (Ռոբոտը ավելացնում է․: fo:Oscar-virðislønin
Տող 126.
* Ամենաշատ Օսկար ստացել է [[Ուոլթ Դիսնեյ]]ը 26 անգամ, ներկայացվել է 59 անգամ։ Կոմպոզիտորներ [[Ալֆրեդ Նյուման]]ը (9 Օսկար) և [[Ջոն Ուիլյամս]]ը (5 Օսկար) Օսկարի են ներկայացվել 45-ական անգամ, ինչը երկրորդ ցուցանիշն է Ուոլթ Դիսնեյից հետո։
* դերասաններից ամենաշատը Օսկարի ներկայացվել է [[Ջեք Նիկոլսոն]]ը` 12 անգամ, որից 8-ը գլխավոր դերի համար, 4-ը երկրորդ պլանի դերի համար, ստացել է 3 Օսկար, իսկ դերասանուհիներից [[Մերիլ Սթրիփ]]ը` 17 անգամ, ստացել է 3 Օսկար։
* դերասաններից [[Ջեք Նիկոլսոն]]ն և [[Մայքլ Քեյն]]ը (2 Օսկար) Օսկարի են ներկայացվել 5 տասնամյակ անընդմեջ (1960-2000 թթ.)։ [[Փոլ Նյուման]]ը նույնպես 5 տասնամյակի ընթացքում ներկայացվել է Օսկարի (10 անգամ, 1 Օսկարի մրցանակակիր) , սակայն 4 անգամ` 1950, 1960, 1980, 2000-ական թթ.։ դերասանուհիներիցԴերասանուհիներից նման հաջողության հասել է [[Քեթրին Հեփբորն]]ը, նա Օսկարի է ներկայացվել 1930-1960 ական թթ. և 1980 թթ., ընդհանուր 12 անգամ։ Դերասան [[Դանիել Դեյ-Լյուիս]]ը միակ դերասանն է, ով արժանացել է Օսկարի երկու տարբեր դարերում (20-րդ և 21-րդ):
* դերասան-դերասանուհիներից ամենաշատ Օսկար ստացել է [[Քեթրին Հեփբորն]]ը` 4 անգամ (4-ն էլ լավագույն դերասանուհի անվանակարգում)։ [[Դանիել Դեյ-Լյուիս]]ը (3 լավագույն դերասան), Ջեք Նիկոլսոնը (2 լավագույն դերասան, 1 երկրորդ պլանի լավագույն դերասան), [[Ուոլտեր Բրենան]]ը (3-ն էլ երկրորդ պլանի լավագույն դերասան) և [[Ինգրիդ Բերգման]]ը (2 լավագույն դերասանուհի, 1 երկրորդ պլանի լավագույն դերասանուհի) ստացել են 3 Օսկար։
* 2 դերասան 2 տարի անընդմեջ ստացել են Օսկար լավագույն դերասան անվանակարգում։ [[Սփենսեր Թրեյսի]]ն` 1937 թվականին «Խիզախ կապիտանները» և 1938 թվականին «[[Տղաների քաղաքը]]» ֆիլմերի համար, [[Թոմ Հենքս]]ը` 1993 թվականին «Ֆիլադելֆիա» և 1994 թվականին «[[Ֆորեսթ Գամփ]]» ֆիլմերի համար:
* [[Քրիստոֆեր Պլամմեր]]ը ամենատարեց դերասանն է, ով ստացել է Օսկար մրցանակը։ 2012 թվականին նա ստացել է Օսկար երկրորդ պլանի դերասան անվանակարգում 82 տարեկան հասակում, իսկ ներկայումս բնակվող ամենատարեց օսկարակիրը [[Լուիզա Ռայներ]]ն է, նա 102 տարեկան է։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օսկար» էջից