«Վարոս Հովակիմյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
(Գրող,թարգմանիչ,խմբագիր):
Վարոս Սարգսի Հովակիմյանը (Հովիկը) ծնվել է 1923 թվականի հուլիսի 29 - ին Ստեփանավանում, մահացել 2003թ. Երևանում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` տրամաբանություն, հոգեբանություն և լեզու մասնագիտացմամբ:
Տող 7.
1966թ. մարտի 16-ից եղել է զինվորական հաշվառման, ունեցել է լեյտենանտի կոչում:
Մինչև 1967 մարտի 16-ը աշխատել է ՊԵՏՀՐԱՏ- ում` խմբագիր:
1967 թ. հուլիսի 10 - ից աշխատանքի է ընդունվել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի կրկնօրինակման արտադրամաս` ավագ խմբագիր, ուր աշխատել է մինչև 1993 թվականը` մինչև կրկնօրինակման արտադրամասի փակվելը (1993 թ.): Հայերեն է թարգմանել «Հայֆիլմ» - ում կրկնօրինակվող բազում կինոնկարների տեքստեր, կրկնօրինակման համար տեղադրել երկխոսություններ և խմբագրել ֆիլմեր: Ակնառու աշխատանքներից են «Համլետ», «Ասք Ռուստամի մասին», «Ռուստամ և Զոհրաբ» ֆիլմերի հայերեն տարբերակները: «Գիշերվա մեջ առկայծող կրակը» (Միքայել Նալբանդյան)պատմակենսագրական, խաղարկային ֆիլմի («Հայֆիլմ», 1983թ.) հայերեն տարբերակի համար Վ. Հովակիմյանին հայտարարվել է շնորհակալություն(«Հայֆիլմ», ԿԲ/հր.թիվ 85):
Թարգմանել է «Հայֆիլմ» - ի կրկնօրինակած բազում ֆիլմեր, ակնառու աշխատանքներից են «Համլետ», «Ասք Ռուստամի մասին», «Ռուստամ և Զոհրաբ» ֆիլմերի հայերեն տարբերակները:
Հեղինակն է «Լեգենդ կրակի մասին» գրքի` «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1975 թ.:
ԹարգմանելՀայերեն է թարգմանել Բայրոնի ստեղծագործությունները, ինչպես նաև Ֆիրդուսու «Շահնամե» հանրահայտ գրվածքը:
Եղել է անկուսակցական, Հայաստանի գրողների և կինեմատոգրաֆիստների միությունների անդամ:
Ունի անտիպ գրվածքներ: