«Կառլեն Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: եւ → և (21), added uncategorised, wikify tags oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
Կառլեն Ռուբենի Պետրոսյան
==Կենսագրություն և գործունեություն==
 
[[File:Կառլեն.jpg|thumb|Կառլեն Ռուբենի Պետրոսյան]]
Ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում, 1959թ. հոկտեմբերի 13-ին: 1966թ. ընդունվել և 1976թ. ավարտել է Մարտակերտի Թեմիկ Ավթանդիլյանի անվան միջնակարգ դպրոցը: 1981թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետը, գերազանցության դիպլոմով: 1981 թվի նոյեմբերից մինչև 1984թ. դեկտեմբերը աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որպես ինժեներ, ապա` ստացիոնար ասպիրանտ: Մոտ մեկ տարի` մինչև 1985թ. սեպտեմբերի 1-ը ԵրՊԻ Գորիսի մասնաճյուղում լաբորատորիայի վարիչ էր: Այնուհետև` մինչև 1996 թվականը նույն հաստատությունում աշխատել է որպես ասիստենտ, ապա` ավագ դասախոս, նաև` դեկանի պաշտոնակատար: 1995թ. օգոստոսի 20-ից հոկտեմբերի 28-ը աշխատել է ԼՂՀ Մարտակերտի»Գիտակ» ՊՓԲԸ-ի տնօրեն: 1996-1998թթ. ՌԴ Նովգորոդ քաղաքում մասնակցել է ոսկերչության դասընթացներին: 1998թ. նոյեմբերի 18-ից մինչև 2000թ. մայիսի 16-ը ԼՂՀ Մարտակերտի շրջանի հարկային տեսչության պետն էր: 2000թ. մայիսի 16-ից 2001թ. մայիսի 24-ը` ԼՂՀ հարկային պետական վարչության աշխատակազմի ղեկավար: 2001թ. մայիսի 24-ից նոյեմբերի 12-ը աշխատել է որպես Հարկային պետական վարչության առևտրի և սպասարկման ոլորտի բաժնի պետ, ապա մինչև նույն տարվա դեկտեմբերի 27-ը` Հարկային պետական վարչության պետի օգնական:
2001թ. դեկտեմբերի 27-ից 2003թ. փետրվարի 3-ը` Հարկային պետական վարչության մաքսային բաժնի պետի պաշտոնակատար էր: 2003թ. փետրվարի 3-ից մինչև օգոստոսի 4-ը աշխատել է որպես Հարկային պետական վարչության հայտարարագրման բաժնի պետ: 2003թ. նոյեմբերի 24-ից 2006թ. հունվարի 17-ը` «Նաիրի» հանրախանութի տնօրեն: ԼՂՀ կառավարության 2006թ. հունվարի 17-ի թիվ 06 որոշմամբ նշանակվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար և այդ պաշտոնում աշխատել մինչև 2007թ. սեպտեմբերի 27-ը: Նույն տարվա հոկտեմբերի 25-ին նշանակվել է ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ: 2008թ. հունվարի 7-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, որտեղ և պաշտոնավարել է մինչև 2009թ. հունվարի 23-ը, ապա կրկին նշանակվել ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ: 2009թ. հունիսի 18-ին ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ: