«Բորիս Խաչատուրով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = '' Բորիս Խաչատուրով '' | բնագիր ԱԱՀ = | պատկեր = Xachaturov Boris E.tif | չափ = 200px | back...»:
 
չ clean up, replaced: ՈՒ → Ու (2) oգտվելով ԱՎԲ
Տող 17.
}}
'''ԽԱՉԱՏՈՒՐՈՎ Բորիս Եփրեմի''' [12.4.1944, Բաքու – 19.1.2000, Քոչբեկ գյուղի մոտ (այժմ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում)], օդաչու-հրամանատար: ՀՀ բանակի գնդապետ (1998): Ավարտել է Սիզրանի (Սամարայի մարզ, Ռուսաստան) ռազմաօդային բարձրագույն ուսումնարանը (1966): 1996–95-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ ավիացիայի զորամասերում: 1992-ից ծառայել է ՀՀ բանակի ռազմաօդային ուժերում: 1992–94-ին կամավոր մասնակցել է ՀՀ սահմանների և ԼՂՀ ինքնապաշտպանությանը: 1992-ի հունիսի 26-ին [[Կուբաթլուի շրջան]]ի [[Ջիջիմլի]] գյուղի մոտ վայրէջք է կատարել և փրկել խփված երկու ուղղաթիռների՝ շրջապատման մեջ հայտնված անձնակազմերին: 16 տեղից վնասված ուղղաթիռով կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել [[Գորիս]]ի օդանավակայանում: Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս՝ ուղղաթիռի վթարից:
Պարգևատրվել է [[ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշան|ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշան]]ով և ԽՍՀՄ մեդալներով: Թաղված է [[Եռաբլուր]]ում:<ref>Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։ </ref>
 
== Ծանոթագրություններ ==