«Մովսես Գ Տաթևացի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ →Արտաքին հղումներ: clean up using AWB |
No edit summary |
||
Տող 1.
'''Մովսես Գ Տաթևացի''', (աղբյուրներում հիշատակվում է նաև որպես` Մովսես Գ Սյունեցի, Աճանանցի, Խոտանանցի, ծնվել է 1578, գ. Խոտանան (Սյունիք) – 1632, Երևան, ամփոփվել է Կոզեռնի գերեզմանոցում), Ամենայն հայոց կաթողիկոս 1629-ից: Հաջորդել է Դավիթ Դ Վաղարշապատցուն: Կրթություն ստանալով Տաթևի վանքում` 1592-ին ձեռնադրվում է կուսակրոն աբեղա, մեկնում Ամիդ և մինչև 1606-ը աշակերտում Սրապիոն Եդեսացուն (Ուռհայեցի): 1610-ից Երուսաղեմում դարձել է Ս. Հարություն տաճարի լուսարար: 1613-ին վերադառնում է Տաթև, մտնում Սյունյաց Մեծ անապատ: Նախքան կաթողիկոս դառնալը՝ հիմնել է դպրոցներ, զբաղվել դրանց բարեկարգման հարցերով, կարգավորել Սյունիքի վանքերը: Մոտ 1620-ին Երևանում քարոզում է Ս. Կաթողիկե եկեղեցում, վերաշինում Երևանի Ս. Անանիա առաքյալ անապատը, կարգավորում է Այրարատի եկեղեցիներն ու վանքերը, վերաբացում Հովհաննավանքի և Սաղմոսավանքի վանական դպրոցները: 1623-ին ձեռնադրվում է եպիսկոպոս, 1626-ին Սպահանում է: Պարսից
շահ Աբբաս I-ը, 1627-ի հունվարին ներկա գտնվելով և հիանալով Ս. Ծննդյան տոնի՝ նրա կատարած արարողությամբ, պարգև է առաջարկել և տվել խնդրածը՝ Ս. Էջմիածնի վանքի լուսարարի պաշտոն և վանքը նորոգելու թույլտվություն-հրովարտակ: 1627-ի հունիսից
Մովսես Գ Տաթևացին շահից ստանում է իր կաթողիկոսության հաստատման և Ս. Էջմիածնի վանքի պարտքի զիջման հրովարտակներ: Իր աշակերտների և հետևորդների (Փիլիպոս Աղբակեցի, Խաչատուր Կեսարացի, Եսայի Կարճավանցի
|