«Սաթենիկ Ադամյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Սաթենիկ Ադամյան Արտեմի''' ([[1875]], [[Թիֆլիս]] - [[1915]]), հայ դերասանուհի։ Նարոդնիկ [[Թամար Ադամյան]]ի (1862-1888) քույրն է։
 
Կրթությունն ստացել է Թիֆլիսի Ս. Նունեի դպրոցում և իգական առաջին գիմնազիայում։ Բեմ է բարձրացել 1897-ին Բաթումիում։ 1898-ին հրավիրվել է Բաքվի հայկական թատերախումբ։ 1901-1903-ին սովորել է Պետերբուրգի դրամատիկ դասընթացներում։ 1908-ին Թիֆլիսում Գ. Ավետյանի հետ կազմակերպել է թատերախումբ։ Տարբեր թատերախմբերի հետ շրջանցել է Կովկասի հայաշատ քաղաքներում, Թուրքիայում, Բուլղարիայում։ Վերջին 1914-15-ի թատերաշրջանում խաղացել է Բաքվում։ Քնարադրամատիկ դերերի լավագույն կատարողներից էր, օժտված կերպարը հոգեբանորեն վերլուծելու հակումով։ Բանաստեղծական ներշնչանքով է կերտել Սեդայի կերպարը («Հին աստվածներ»)։ Դերերից են Սուսան, Սոնա («Նամուս», «Չար ոգի»), Լարիսա («Անօժիտը»), Նատաշա («Հատակում»), Օֆելյա («Համլետ»), Լիգիա («Յո՞ երթաս») և այլն։ Մահացել է 1915 թվականին 40 տարեկանում<ref>Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 11-12։</ref><ref>Ով ով է. Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005։</ref>։
== Գրականություն ==